Դուբայի ամանորյա լազերային շոուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)

0
816


Շքեղության և ճոխության խորհրդանիշ Դուբայը տասնյակ հազարավոր մարդկանց համար ամանորյա տոներն անցկացնելու ամենանախընտրած ուղղություններից է, որտեղ անցած գիշեր իրականացվել է պատմության մեջ ամենալայնամասշտաբ լազերային շոուն:

Ինչպես հայտնում է ria.ru-ն,  Light Up 2018 դիտարժան շոուն, որի մակերեսը կազմել է ավելի քան 109.000ք/մ և որը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծն աշխարհում, փոխարինել է ավանդական ճոխ հրավառությանը:

Այն դիտելու էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Նշվում է, որ շոուն իրականացվել է աշխարհում ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆա աշտարակի մոտ:

Ընդհանուր առմամբ, շոուն տևել է 7 րոպե՝ ուղեկցվելով համահունչ երաժշտությամբ:

Աղբյուր՝ Tert.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here