Ազատվեք այս 13 անպետք բաներից և կզգաք երջանկություն և հաճույք

0
153
  1. Ազատվեք ձեր ճշմարտացիությունը մշտապես ապացուցելու սովորությունից: Շատերը իրենց ճշմարտացիությունն ապացուցելու համար իրենք իրենց զրկում են երջանկությունից: Հավատացեք, երբեմն այքան էլ էական չէ, թե ով է ճիշտ:
  2. Բաց թողեք վերահսկողությունը: Դուք չեք կարող բացառապես ամեն բան վերահսկել, ուստի և ինքներդ ձեզ ավելորդ մի լարեք:
  3. Բաց թողեք մեղքի զգացումը: Բավական է մեղադրեք ինքներդ ձեզ կամ էլ ուրիշներին ինչ-որ երևույթների մեջ, դա, միևնույն է, ոչինչ չի փոխի:
  4. Ինքներդ ձեզ ներսից մի կրծեք: Այսպիսով դուք ինքներդ ձեզ շարունակ սթրեսի մեջ եք պահում:
  5. Դադարեք շարունակ ինչ-որ բանից կամ ինչ-որ մարդկանցից բողոքել:
  6. Հրաժարվեք քննադատությունից, ուրիշներին քննադատելով բավականություն հաստատ չեք ստանա:
  7. Դադարեք մարդկանց վրա տպավորություն գործելու մոլուցքից:
  8. Մի փորձեք դիմադրել փոփոխություններին, դրանք, միևնույն է, տեղի են ունենալու, ուստի փորձեք հնարավորինս արագ դրանց հարմարվել:
  9. Մի պիտակավորեք մարդկանց և երևույթները:
  10. Բաց թողեք անցյալը: Չի կարելի շարունակ ապրել անցյալով, այն ինչ եղել է, եղել է, արդեն անցել է պատմության գիրկը:
  11. Ազատվեք ձեր վախերից, փորձեք դրանք հաղթահարել:
  12. Դադարեք շարունակ արդարանալ: Դուք ոչ ոքի հաշվետու չեք, ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես ճիշտ եք համարում:
  13. Մի ապրեք ձեր կյանքն ուրիշների ակնկալիքներից, պատկերացումներից և ցանկություններից դրդված: Կյանքը ձերն է, և միայն դուք գիտեք, թե ինչն է ձեզ համար լավ, իսկ եթե սխալվեք, ապա դա կլինի ձեր սխալը, որից էլ դուք դաս կքաղեք:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here