Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

0
361

Ներկայացնում ենք կենդանակերպի նշաններին, որոնց հետ շփումն ամենաբարդն է։

Կարիճ։ Դաժան վերաբերմունք ունեն աշխարհի նկատմամբ, սուպեր եսասիրություն և վրեժխնդիր բնավորություն։ Չեն կարող ապրել առանց խայթելու։ Թույնի 80 տոկոսն ուղղված է շրջապատին և միայն 20 տոկոսն՝ իրենց։ Չափազանց պահանջկոտ են ինչպես իրենց, այնպես էլ՝ շրջապատի նկատմամբ։ Լավ ինտուիցիա ունեն, հավատում են, որ իրենց համար չկա որևէ անհնար բան։ Կարիճի ճանապարհին կանգնելն ինքնասպանության ամենապարզ միջոցն է։

Խոյ։ Խոյերի տարերքը կրակն է։ Խոյերը վայրկյանների ընթացքում պատրաստ են այրել կամուրջները, քանդել հարաբերությունները, որոնք կառուցել են տարիներով։ Ապրում են սեփական կանոններով՝ Խոյը միշտ ճիշտ է։ Եթե Խոյը ճիշտ չէ, կարդացեք առաջին կանոնը։ Եթե ձեր շրջապատում առկա են Խոյեր, զինվեք համբերությամբ և պատրաստ եղեք ընդունել նրանց իրավացիությունն ամեն ինչում։

Երկվորյակներ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաանկանխատեսելին են։ Ջերմ ընկերասիրությունը մի վայրկյանում վերածվում է ամբարտավան սառնության։ Նույնիսկ Երկվորյակն ինքը չգիտի՝ ձեռք կմեկնի՞, թե՞ դանակը կուղղի ձեր կողմը։ Նրանց հետ շփման ընթացքում միշտ հարկավոր է սթափ լինել ու պաշտպանել սեփական թույլ կողմերը։ Եթե Երկվորյակը գիտի թույլ տեղը, նա անպայման կհարվածի ձեզ։

Ջրհոս։ Ջրհոսներն ինտելեկտուալ են, խելացի, մտածող, կարողանում են հաշվարկել յուրաքանչյուր քայլ և հասնել նպատակին։ Դրական հատկությունները Ջրհոսին երբեմն բռնակալի են վերածում։ Հարուստ փորձն ու նպատակասլացությունը կարող են չար կատակ խաղալ Ջրհոսի հետ. նրանք դադարում են լսել շրջապատի կարծիքը։

Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշաններին կարելի է բնորոշել մեկ բառով՝ թագավոր։ Այծեղջյուրն անկեղծորեն հավատացած է, որ միայն ինքն է թագակիրը, և նրա խոսքն օրենք է։ Կանոնները խախտողներին անբարյացակամություն է սպասվում։ Այծեղջյուրները գերադասում են շփվել նրանց հետ, ում իրենց մակարդակին արժանի են համարում։ Զարմանալի չէ, որ նրանց շրջապատը նեղ է։ Բացի այդ՝ հնարավոր չէ Այծեղջյուրներին ստիպել որևէ բան անել իրենց կամքին հակառակ։ Նրանք նույնիսկ չեն լսի ձեզ, լսելու դեպքում էլ կարճ պատասխան կստանաք՝ «ոչ»։ Նրանք նույնիսկ չեն էլ մտածի մերժման պատճառը բացատրելու մասին։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here