ԹԵՍՏ. Կարո՞ղ եք անցնել աշխարհի ամենակարճ IQ թեստը. ընդամենը 3 հարց, սակայն մարդկանց ընդամենը 2%-ն է կարողանում ճիշտ պատասխանել 3-ին էլ

0
292

Առաջին հայացքից հեշտ թվացող այս հարցերն իրականում բազում դժվարություններ են առաջացնում նրանց համար, ովքեր փորձում են անցնել թեստը: Փորձեք ձեր ուժերը, մարդկանց ընդամենը 2%-ն է կարողանում ճիշտ պատասխանել 3 հարցին էլ:

Հարցեր՝

  1. Ռակետն ու գնդակը միասին $10 արժեն: Ռակետը գնդակից $1-ով թանկ է: Որքա՞ն է գնդակի գինը:
  2. 5 սարքավորում 5 րոպեում 5 դետալ է պատրաստում: Որքա՞ն ժամանակում 100 սարքավորումները կպատրաստեն 100 դետալ:
  3. Լճում լիլիաներ են աճում: Ամեն օր դրանց քանակը կրկնապատկվում է: Եթե ողջ լիճը լիլիաներով պատելու համար հարկավոր է 48 օր, ապա քանի՞ օր պետք կլինի լիճը կիսով չափ պատելու համար:

Ճիշտ պատասխաններ՝

  1. 5 ցենտ: Ամենայն հավանականությամբ դուք պատասխանել եք 10 ցենտ: Գնդակի արժեքն է 5 ցենտ, իսկ ռակետինը՝ $1.05, որտեղ ռակետն ուղիղ $1-ով է թանկ գնդակից, իսկ դրանց արժեքների գումարը $1.10 է: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր պատասխանում են 10 ցենտ, անհամբեր են՝ համեմատած նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տալիս:
  2. 5 րոպե: Դուք հավանաբար բնազդաբար ասել եք 100: Հարցից պարզ է դառնում, որ 1 սարքավորումը 5 րոպեում 1 դետալ է պատրաստում, ուստի 100 սարքավորում 100 դետալ պատրաստելու համար կծախսի նույնպես 5 րոպե:
  3. 47 օր: Դուք հավանաբար ասել եք 24 օր: Բնազդաբար ճիշտ է թվում կիսել օրերի քանակը, սակայն եթե լիլիաների քանակը կրկնապատկվում է ամեն օր, ապա այն պարագայում, երբ ամբողջությամբ լիլիաներով պատելու համար հարկավոր է 48 օր, լիճը կիսով չափ պատված կլինի նախորդ օրը, հետևաբար՝ 47 օր:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here