Պատրաստում ենք «Էկլեր». Թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս

0
836


Պատրաստում ենք «Էկլեր». Թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս.

Խմորի համար անհրաժեշտ է

  • Կարագ- 100գր.
  • Ձու — 4 հատ
  • Ալյուր-180գր.
  • Աղ- 1/2 թ/գ
  • Ջուր- 250 մլ.

Պատրաստումը

Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ:

Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2  րոպե եփել:

Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:  Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել: Խոհարարական  պարկիկի օգնությամբ խմորը լցնել  կաղապարի վրա:

Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել:

Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here