Աղցան «Հարսնացու». Որքան էլ պատրաստում եմ, միևնույն է, էլի քիչ է թվում

0
529


Սա շատ հասարակ և համեղ աղցան է: Բոլոր հյուրերիս այն դուր է գալիս:  Այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել: Հաստատ չեք փոշմանի:

Բաղադրիչներ

  • 300 գր. — ապխտած հավ
  • 4-5 հատ — հավկիթ
  • 1 հատ — հալած պանիր
  • 2 հատ. — ոչ մեծ կարտոֆիլ
  • Գլուխ սոխ՝ ըստ ճաշակի, կարելի է նաև կանաչ սոխ
  • Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

  1. Խաշել ձուն և կարտոֆիլը
  2. Մանր կտրտել հավը
  3. Կարտոֆիլը քերել խոշոր քերիչով, ձուն՝ մանր: Ընդ որում սպիատակուցն ու դեղնուցն առանձին-առանձին:
  4. Մարինացնում ենք գլուխ սոխը (մանր կտրտում ենք, 20 րոպե թողնում ենք 1 ճ/գ քացախի և 1 բաժակ տաք ջրի խառնուրդի մեջ):

Դասավորում ենք «Հարսնացու» աղցանը շերտերով՝ նրանց միջև քսելով մայոնեզ:

  • 1-ին շերտ. հավ և մայոնեզ
  • 2-րդ շերտ. մարինացված սոխ
  • 3-րդ շերտ. կարտոֆիլ, մայոնեզ
  • 4-րդ շերտ. դեղնուց
  • 5-րդ շերտ. հալած պանիր, մայոնեզ
  • 6-րդ շերտ. սպիտակուց

Ըստ ցանկության կարող եք շերտերը կրկնել և ավելացնել մայոնեզ՝ ըստ ճաշակի: Թողնում ենք աղցանը մի քանի ժամ, որ ներծծվի:

Դուք նաև կարող եք պարզապես խառնել աղցանի բաղադրիչներն իրար և ավելացնել մայոնեզը: Այսպես այն ավելի արագ է կատարվում, և համը նույնն է մնում:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here