Ինչպես հեշտությամբ վերացնել ֆիբրոման կամ մաշկի գորտնուկները. էժան և արդյունավետ միջոց, որը կա յուրաքանչյուրի տանը

0
82

Մաշկի գորտնուկները մաշկի վերին շերտի բորբոքում են՝ պայմանավորված պապիլոմավիրուսով:

Այս վիրուսի ավելի քան 60 տեսակ գոյություն ունի, որոնցից որոշները, որպես կանոն, մաշկի վրա գորտնուկներ են առաջացնում: Գորտնուկներ մեծամասամբ առաջանում են մատների կամ ձեռքերի վրա:

Որոշ դեպքերում դրանք կարող են աճել կամ արնահոսել, իսկ մաշկի աճը կարող է խնդրահարույց դառնալ:

Դրանց առաջացման իրական պատճառը դեռ պարզ չէ, բայց որոշիչ դեր ունեն գենետիկան և հաստությունը:

Ֆիբրոմայի ախտորոշման համար պետք է բժշկի դիմեք։

Մի քանի մեթոդ կա՝ էլեկտրոկոագուլյացիա, ապլիկացիա, ռադիովիրաբուժություն և լազեր: Եթե ֆիբրոման մեծ չէ, մեկ բուժումը բավարար է: Հիվանդը պետք է հակաբիոտիկներ ընդունի գորտնուկի հեռացումից հետո 5 օր:

Որպես նախազգուշական միջոց մի քանի օր խուսափեք քրտնելուց:

Խնձորի քացախը հայտնի է որպես ամենաօգտակար բնական միջոցներից մեկը: Դրա զարմանալի բուժիչ հատկությունների շնորհիվ այն դարեր շարունակ օգտագործվում է այդ թվում՝ ֆիբրոմաների հեռացման համար:

Ինչպես դրանով վերացնել գորտնուկը՝ կներկայացնենք ստորև․

Խնձորի քացախ չօգտագործեք, եթե ֆիբրոման աչքերի հատվածում է, քանի որ դա կարող է վնասել աչքերը:

Քացախով միջոցը ֆիբրոմայի դեմ

Ջուր և փափուկ օճառ օգտագործեք, լավ մաքրեք ֆիբրոմայի շրջակա հատվածը:

Նախ՝ ֆիբրոման թրջեք ջրում, պահեք 15 րոպե կամ կարող եք ատամի խոզանակով շփել: 15 րոպե անց չորացրեք:

Հետո խնձորի քացախ լցրեք բամբակի վրա և դրեք խնդրահարույց մասին, վիրակապով ամրացրեք, ֆիքսեք:

Պահեք 15 րոպե, հետո լավ լվացեք ջրով:

Մեթոդը կրկնեք օրական 3 անգամ, 7 օր կամ պակաս, եթե դրանք վերացան:

Գորտնուկը նախ գույնը կփոխի՝ կմգանա: Հետո ինքն իրեն կընկնի:

Կախված մեծությունից՝ դրա վերացումից հետո կարող է սպի մնալ: Դա կանխելու համար պետք է ալոե վերայի գել քսեք:

Հիշեք՝ պետք է զգույշ լինեք: Խնձորի քացախը չպետք է թափվի շրջակա մաշկին, կարող է կարմրություն առաջացնել:

Եթե գոնջ առաջանա, այլևս խնձորի քացախ չօգտագործեք:

Գոնջը չվերացնեք: Սպասեք, մինչև ինքնուրույն վերանա:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here