Ես պարզապես հրճվում էի. Սերժ Թանկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0
704

Հայտնի System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը currenttime.tv-ին տված հարցազրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է շարունակել ճնշումը իշխանության նկատմամբ:

«Ես պարզապես հրճվում էի: Ես այնպիսի թեթևություն զգացի, որ այլևս չկար ձերբակալություն ու արյունահեղություն, և ամեն ինչ խաղաղ անցավ:

Մարդիկ պետք է շարունակեն, պետք է բարեփոխումներ լինեն: Բարեփոխումների փաթեթը ներկայացվելու է գործող վարչապետին, որպեսզի նա անմիջապես մեկնարկ տա այս գործընթացին: Պետք է անհապաղ բաց թողնել բոլորին, ովքեր բերման են ենթարկվել բողոքների ժամանակ, ինչպես նաև՝ բոլոր քաղբանտարկյալներին: Արժի սկսել մտածել նոր խորհրդարանական ընտրությունների մասին: Նախորդ ընտրությունները մինչև վերջ թափանցիկ չէին: Ուստի սա երկար գործընթաց է: Պետք է շարունակել ճնշումը, մինչև մարդիկ համոզված չլինեն, որ իրենց բոլոր պահանջները կատարվել են»,- ասել է Թանկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here