Իրերը վերանորոգելու 13 պարզ և արդյունավետ եղանակ, որոնց մասին պապիկս է ինձ պատմել

0
172


Նախկինում, երբ չկար ինտերնետ, մարդիկ այս կամ այն բանն անելու համար խորհուրդներ էին հարցնում մեծերից։ Չնայած՝ ժամանակները փոխվել են, բայց այնուամենայնիվ մեր տատիկների ու պապիկների կողմից մեզ ժառանգված խորհուրդների արդյունավետությունը բացարձակ չի նվազել։

Ահա ձեզ ենք ներկայացնում տարբեր իրեր վերանորոգելու պարզ եղանակներ, որոնք շատ կօգնեն առօրյա կյանքում։

Մկրատը սրելու համար պարզապես դրանով կտրեք հղկաթուղթը։

Պտուտակն ավելի հեշտությամբ հանելու համար, նախ և առաջ որևէ գործիքով տաքացրեք այն

Որպեսզի փայտյա պահարանները բացել-փակելիս հեշտությամբ սահեն, դրա կողմերին օճառ քսեք։

Մեխն ավելի հեշտությամբ կմտնի փայտի մեջ, եթե թեքությամբ մեխեք այն։

Մեխը պլաստմասե պատյանի մեջ մեխելուց առաջ մի քանի ժամ դրեք աղաջրի մեջ։

Պտուտակավոր մեխն էլ պատեք օճառով։

Գետնին թափված մեխերն ու մետաղյա այլ մասերը հավաքեք մագնիսի և թղթի օգնությամբ։

Եթե դանակով ռետինե առարկա եք կտրելու, ապա նախօրոք այն օճառապատեք։

Եթե սոսնձի տարայի կափարիչը սոսնձվել է տարային, ապա փորձեք այն բացել հղկաթղթի միջոցով։

Պտուտակահանի և պտուտակի մեջտեղում ռետինե խողովակ դրեք, որպեսզի ավելի հեշտությամբ և ավելի արագորեն կարողանաք այն պտտեցնել։

Իսկ եթե շաղափով պատի վրա անցք եք ուզում բացել, ապա դրա տակը աման դրեք, որպեսզի փոշին չթափվի գետնին։

եթե չունեք ճիշտ չափի պտուտակահան, ապա փորձեք պտուտակը հանել երկու տափակ գործիքների օգնությամբ։

Եթե պատահմամբ վնասել եք փայտյա կահույքը, ապա մի անհանգստացեք․ այն վերանորոգելու հույս դեռ կա։ Պարզապես ջուր ցողեք վնասված հատվածի վրա, ապա վրան դրեք անձեռոցիկ, արդուկը դրեք ամենատաք ռեժիմի վրա և վնասվածքն այնքան արդուկեք, մինչև որ անձեռոցիկը կչորանա։ Միգուցե որոշ հետքեր մնացած լինեն, որոնք էլ կարող եք վերացնել մանր հղկաթղթի օգնությամբ։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here