Անչափ համեղ այս կրեմը պլոմբիր պաղպաղակի համ է հիշեցնում և հարմար է ամենատարբեր թխվածքների ու տորթերի համար

0
218


Այս կրեմը շատ հարմար է թխվածքների, տորթերի, էկլերների, կրեմով լցոնած զանազան անուշեղենների համար:

Պատրաստվում է շատ հեշտ, չունի ոչ մի գաղտնիք, իսկ բաղադրիչներն էլ հասանելի են բոլորին:

Միակ բանը, որ պետք է նկատի ունենալ, այն է, որ կրեմն անմիջապես  պատրաստելուց հետո թվում է ոչ այնքան պինդ: Դրա համար, եթե նախատեսել եք որևէ բան թխել, կրեմը պատրաստեք նախապես և դրեք սառնարան: 1 ժամ անց այն կարող եք օգտագործել:

Սառնարանում այն կկայունանա և կստանաք հիանալի համով նուրբ կրեմ:

Բաղադրիչները

  • Ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 130-150 գ
  • Վանիլ — 1 տուփ
  • Ալյուր — 2 ճ/գ
  • Թթվասեր — 350 գ

Պատրաստումը

Կաթսայի մեջ հարեք 2 ձու, ավելացրեք 130-150 գ շաքարավազ, վանիլ և մաղելով լցրեք 2 ճ/գ ալյուր:

Այնուհետև ավելացրեք 350 գ 20-30%-անոց յուղայնության թթվասեր և հարեք:

Վերջ, ձեր կրեմը պատրաստ է: Մնում է միայն չկորցնել բաղադրատոմսը:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here