Ալեքսանդր Բաբասյան. «Ցավում եմ ազգիս համար, սիրտս մղկտում ա, կներեք ինձ»

0
427

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը Instagram-ի էջի story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանը ցույց է տվել փողոց դուրս եկած երիտասարդներին, որոնք քալերթ էին իրականցնում:

Դերասանն այն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ցավում եմ ազգիս համար, սիրտս մխկտում ա, կներեք ինձ»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին սկսել են արձագանքել հայտնի մարդիկ:

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը քաղաքացիական գրառում էր կատարել:

Նա գրել էր. «Շատերը կարող են համաձայն լինել, կամ ոչ, հավատալ թե լինել թերահավատ… բայց Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա։ Վստահ եմ։  Եվ այո, երիտասարդությունն այսօր արթնացնողի դերում է, բոլորիս։  Տարիներ առաջ ինքս ինձ Խոստացել եմ որևէ քաղ. գրառում չանել, ) սա քաղաքացիական էր»:

Իսկ հեշթեգերում հաղորդավարուհին նշել է երիտասարդություն, Հայաստան և 2018 բառերը:

Աղբյուր՝ Style.news.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here