«Արտակարգ իրավիճակ»՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկով

0
261


Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի մարտական հաշվարկով՝ հրշեջ-փրկարարները նախավարժանք իրականացրեցին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Կովկաս» ռեստորանային համալիրում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները «ահազանգ էին ստացել», որ նշած համալիրում հրդեհ է և պետք է աշխատակիցները, ինչպես նաև ռեստորանային համալիրում այդ պահին հարսանեկան արարողության մասնակիցները անվտանգ տարհանվեին և հրշեջները կանխեին նախ՝ կրակի տարածումը, այնուհետև մարեին այն։

Շնորհիվ հրշեջ-փրկարարների, ինչպես նաև ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների՝ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց. զոհեր ու վիրավորներ չկան, և օպերատիվ գործողությունների արդյունքում ռեստորանային համալիրը մեծ չափի վնասներ չի կրել։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here