Համեղ բիսկվիթ՝ ընդամենը 20 րոպեում. մատներդ էլ հետը կուտես

0
409


Շատ կանայք չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ բիսկվիթ պատրաստել:

Այդ պատճառով մենք հաճախ այն գնում ենք խանութում և նոր միայն տորթ պատրաստում:

Բայց, համաձայնեք, որ դրանք ոչ միշտ են այնքան թարմ և թեթև լինում, որքան ցանկանում ենք:

Բաղադրությունը`

  • Ձու – 4 հատ,
  • շաքարավազ – 150 գր,
  • ալյուր – 150 գր,
  • խմորիչ – 1 թեյի գդալ,
  • վանիլին (ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը`

Ձուն հարում ենք, ավելացնում շաքարավազ և դնում ջրային վաննան, մարմանդ կրակի վրա:

Զանգվածը խառնում ենք: Շաքարավազը լուծվելուց հետո հանում ենք գազօջախի վրայից:

10 րոպե զանգվածը հարիչով հարում ենք: Ստուգելու համար՝ արդյո՞ք ձուն լավ է հարվել, մատով անցնում ենք զանգվածի վրայով. եթե մատի հետքը չի անհետանում, ուրեմն՝ բավարար չափով հարվել է:

Ավելացնում ենք ալյուր և խմորիչ, խառնում ենք: Խմորը լցնում ենք յուղով պատված ձևամանը:

Հարկավոր է այն թխել 20-30 րոպե, 200 աստիճանով տաքացված ջեռոցում:

Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգում ենք ոչ թե փայտիկով, այլ մատներով:

Թեթևակիորեն սեղմում ենք խմորը. եթե այն սպունգի նման վերականգնում է ձևը, ուրեմն՝ պատրաստ է:

Հակառակ դեպքում որոշ ժամանակ ևս շարունակում ենք պահել ջեռոցում:

Բարի ախորժակ…

Աղբյուր՝ Համեղ խոհանոց

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here