Ահա, թե որն է փքուն և բարձր բիսկվիտ ստանալու գաղտնիքը. ուղղակի հրաշալի է

0
141


Այժմ մենք ձեզ կպատմենք փքուն բիսկվիտ պատրաստելու գաղտնիքը, որն ինձ սովորեցրել է իմ տատիկը: Այս հիանալի բիսկվիտի բաղադրատոմսը շատ հարմար է տորթ պատրաստելու, ինչպես նաև ուղղակի, առանց կրեմի մատուցելու համար:

Այլևս դուք չեք  մտածի, որ կարող է հաջող չստացվել տորթի բիսկվիտը:

Բարձրությունն ու փափկությունը երաշխավորված են ճիշտ պատրաստելու դեպքում:

Բաղադրիչներ

  • Ալյուր — 150 գր
  • Հավկիթ- 4 հատ
  • Շաքարավազ — 150 գր
  • Փխրեցուցիչ — 1 թ/գ

Փքուն բիսկվիտի պատրաստման գաղտնիքը

Պատրաստում ենք քայլ առ քայլ

  1. Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի:
  2. Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք: Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա:
  3. Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք:
  4. Ամանը պետք է յուղով պատել: Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան:
  5. Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հարկավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն՝ եփել է:
  6. Պատրաստման այս եղանակով բիսկվիտն ստացվում է փքուն և համեղ:

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here