Կյանքի մասին 20 խորհուրդ տարեց մարդկանցից, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

0
252


Վերջերս հետազոտողները մի հարցում են անցկացրել 60 և ավելի մեծ տարիքի մարկանց մեջ։ Հարցման ընթացքում նրանց տվել են հետևյալ հարցը՝ «Ի՞նչ խորհուրդ կտայիք ժամանակակից երիտասարդությանը»։ Առաջին հայացքից սա շատ պարզ հարց է, սակայն տարեց մարդկանց որոշ պատասխաններ չափազանց անկանխատեսելի էին։

1. Մարդիկ մշտապես ասում են. «Լավ աշխատանքն այն է, որից մենք ամեն օր հաճույք ենք ստանում»։ Սա սխալ պնդում է։ Լավ աշխատանքն այն է, որը դուք կարող եք տանել առավելապես շատ աշխատանքային օրերին, և որը բավականաչափ եկամուտ է բերում՝ Ձեր ծախսերը հոգալու համար։ Գրեթե ոչ ոք չունի այնպիսի աշխատանք, որը վայելում է ամեն օր։

2. Տարիները անցնում են ակնթարթի պես. մի՛ ամուսնացեք երիտասարդ տարիքում։ Լիարժեք կյանք ապրեք, ճանապարհորդեք, գործեք։ Անկախ Ձեր ֆինանսական վիճակից՝ գումար հավաքեք և ճանապարհորդեք։ Քանի դեռ երեխաներ չունեք, անիմաստ ծախսեր մի՛ արեք։ Պարզապես շատ վայրեր այցելեք և վայելեք կյանքը։

3. Ամեն ինչ շատ լուրջ մի՛ ընդունեք։ Եթե նույնիսկ ինչ-որ պահերի ամեն ինչ անհույս թվա ձեզ, փորձեք ծիծաղել այդ իրավիճակի վրա և ավելի հեշտ կգտնեք ելքը։

4. Ընկերը այն մարդն է, ով կօգնի Ձեզ, եթե նույնիսկ դուք զանգահարեք նրան ուշ երեկոյան կամ գիշերը։ Մնացածը պարզապես ծանոթներ են։

5. Ձեր կյանքի ամենակարևոր մարդը նա է, ով համաձայնվել է իր կյանքը կիսել Ձեզ հետ։ Մշտապես այսպես մտածեք Ձեր կողակցի մասին։

6. Դուք չեք նկատի, թե ինչպես են մեծանում Ձեր երեխաները, այդ իսկ պատճառով հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ։

7. Ոչ ոք չի մահացել այն ափսոսանքով, որ քիչ է աշխատել կյանքի ընթացքում։ Աշխատասեր եղեք, սակայն երբեք մի՛ նախընտրեք աշխատանքը ընկերներից, ընտանիքից և ինքներդ Ձեզնից։

8. Ձեր կյանքը կարող է լինել կարճ կամ երկար, դա ոչ ոքի հայտնի չէ։ Ամեն պարագայում պետք է հոգ տանել առողջության մասին երիտասարդ տարիքից։

9. Եթե հոգնել եք Ձեր կյանքից, կանգնեք, մտածեք ներկա պահի մասին, վայելեք այն ամենը, ինչ գեղեցիկ է և կարևոր։ Խորը շունչ քաշեք, հանգստացեք և հասկացեք, որ ամեն ինչ հարաբերական է։

10. Կերեք և մարզվեք այնպես, իբրև թե հիվանդ եք․ այդ կերպ դուք չեք հիվանդանա։

11. Միգուցե սա այնքան էլ էական չէ, սակայն ամեն օր մաքրեք ատամները, քանի որ փչանալու դեպքում դրանք մեծ խնդիրներ կառաջացնեն Ձեզ համար։

12. Մի՛ հետևեք բոլոր խորհուրդներին և բոլոր պատվիրաններին։ Դուք միշտ էլ կարող եք խորհուրդ հարցնել կամ շարժվել պատվիրաններով, սակայն փորձեք Ձեր որոշումները կայացնել և Ձեր կյանքն ապրել։

13. Իրերը պարզապես իրեր են։ Մի՛ հետապնդեք նյութական արժեքներ. ժամանակը և իրադարձությունները ավելի կարևոր են։

14. Այսօրվա վնասվածքները կհիշեցնեն իրենց մասին ծերության ժամանակ։ Հետևեք սեփական մարմնին, որպեսզի հետագայում չտանջվեք։

15. Գնահատեք յուրաքանչյուր պահը և մանրուքը։ Երիտասարդ տարիքում մենք ուզում են ամեն ինչ և ուզում ենք ստանալ այդ ամենը միանգամից։ Մենք անմահ չենք և այդ պարագայում լավագույնը, որ կարող ենք անել, յուրաքանչյուր ակնթարթը գնահատելն ու վայելելն է։ Հաղորդագրություններ գրելու փոխարեն զանգահարեք, այցելեք ծնողներին և վայլել ամեն ինչը։

16. Վճարեք բոլոր վճարները և հեռու մնացեք պարտքերից։

17. Խանդը քանդում է ցանկացած հարաբերություն․ վստահեք Ձեր երկրորդ կեսին։

18. Եթե անիրագործելի երազանք ունեք, պետք է ամեն դեպքում փորձել այն կատարել, քանի որ տարիքի ընթացքում այն ավելի ու ավելի անիրագործելի կդառնա։

19. Երբ առաջին անգամ ինչ-որ մեկին հանդիպեք, հիշեք, որ նրա մասին ոչինչ չգիտեք։ Այո՛, դուք կիմանաք նրա ազգությունը, կտեսենք, թե ինչ է հագել, սակայն այդ ամենը կարևոր չէ։ Այն կարծրատիպերը, որոնք կան Ձեզ մոտ մանուկ հասակից, միայն սահմանափակում են Ձեզ, այդ իսկ պատճառով դրանցից պետք է ազատվել։

20. Դուք ընդամենը ՄԵԿ կյանք ունեք։ Փորձեք ապրել այնպես, որ 60 տարեկանում չհասկանաք, որ կյանքի ընթացքում չեք իրագործել Ձեր երազանքներից ոչ մեկը։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here