Շպարի 10 սխալ, որոնք ձեզ տարիք են հաղորդում

0
201


Շպարը կարող է ինքնավստահություն հաղորդել՝ ընդգծելով ձեր առավելությունները և մաշկին սնուցված տեսք հաղորդելով։ Սակայն նկատե՞լ եք, որ երբեմն այն կարող է ձեզ ավելի տարիքով ցույց տալ։ Ոչ ոք ապահովագրված չէ շպարի սխալ մարտավարություն ընտրելուց։
Ձեզ ենք ներկայացնում 10 ամենատարածված սխալները։

Տոնային քսուքի չարաշահում

Հիանալի հարթ մաշկ ունենալու մոլուցքը հաճախ բերում է հակառակ արդյունքին։ Փորձեք խույս տալ հաստ շերտով և ձեր մաշկի գույնից տարբերվող քսուքից։

Ստորին թարթիչներին չափից դուրս շատ սևաներկ

Աչքերն ավելի արտահայտիչ դարձնելու փոխարեն՝ ստորին թարթիչներին չափից դուրս շատ սևաներկ քսելը ուշադրությունը կգրավի դեպի ձեր աչքերի տակի փոսիկները։

Շրթներկի սխալ երանգի ընտրություն

Կասկածներից վեր է՝ շրթներկը կարող է հրաշքներ գործել։ Սակայն եթե ձեր շուրթերը բարակ են, մուգ երանգների շրթներկը վիզուալ էլ ավելի կփոքրացնի դրանք։ Այսպիսով՝ բարակ շուրթեր ունեցողներին խորհուրդ է տրվում «նատուրալ» երանգների շրթներկ օգտագործել։

Մուգ ստվերաներկի սխալ կիրառում

Հարկավոր է ստվերաներկը քսել միայն վերին կոպի ծայրային-դրսային հատվածում և ոչ ամբողջ կոպի երկանքով։

Աչքի ներսից մուգ մատիտի չարաշահում

Աչքի ներսից մուգ (սև, մուգ կապույտ, մուգ շագանակագույն) մատիտ քսելը նեղացնում և փոքրացնում է աչքերը, այսպիսով՝ նախապատվությունը տվեք բաց մատիտներին (սպիտակ, բաց կապույտ, բաց կանաչ)։

Կարմրաներկի չարաշահում

Չափից դուրս շատ կարմրաներկը ձեզ վուլգար և արվարձանային տեսք կհաղորդի։

Ունքերը չափից դուրս հաստացնելը

Ունքերը չափից դուրս հաստացնելը և մգացնելը ձեզ տարիք է հաղորդում, այսպիսով՝ փորձեք ձեր ունքերի բնական գույնին մոտ գույն ընտրել։

Կորեկտորի (շտկող միջոց) անտեսում

Աչքերի տակի փոսիկները տարիք են հաղորդում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դրանք թաքցնել կորեկտորի միջոցով։

Միայն շրթունքի մատիտի օգտագործում

Սա ոչ միայն տարիք է հաղորդում, այլև վուլգար տեսք՝ շուրթերի բնական եզրագծերից անցնելու արդյունքում։

Դիմափոշու չարաշահում

Դիմափոշին օգնում է թաքցնել մաշկի անհարթությունները, սակայն պետք չէ մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here