7 հնարք, որոնք ձեզ կօգնեն գրավել նրա սիրտը

0
255


Ցանկացած աղջկա կյանքում գալիս է մի պահ, երբ նա հանդիպում է այն տղային, ում համակրանքին ցանկանում է արժանանալ: Հաճախ էմոցիաների առատությունը խանգարում է և հանգեցնում է բացասական էֆեկտի: Ահա 7 հնարք, որոնք ձեզ միանշանակ կօգնեն գրավել նրա սիրտը: Փորձված է:

Պարզապես ֆլիրտի դիմելու փոխարեն խոսիր նրա հետ

Թեթև ակնարկներ, կատակներ և այլ ֆլիրտային հնարքներ գործադրելը քեզ կդարձնեն հերթական մեկը իր ցուցակում: Վերջ տուր քաղցր-մաղցր խոսակցություններին՝ ասելով, թե որքան գեղեցիկ է նա այդ շապիկով կամ էլ որքան կցանկանայիր, որ քեզ գրկեր և ամեն պահի կողքիդ լիներ: Որպեսզի նրան հետաքրքրես, առաջին հերթին ինքդ եղիր հետաքրքիր, խորը զրույցներ վարիր: Դու հաստատ ապահովագրված ես հերթական մեկը լինելուց, եթե գիշերը ժամը 2-ին դուք կյանքի մասին խորիմաստ զրույցներ եք վարում այն դեպքում, երբ նրա խոսակցությունների հիմնական թեման ֆիլմերն ու համակարգչային խաղերն են:

Պատվիրիր համբուրգեր

Տղաները զգում են, թե երբ է աղջիկը կաշկանդվում: Նրանք զգում են կեղծիքը, ուստի, եթե դու սիրում ես և ուզում ես պատվիրել համբուրգեր, ապա արա դա, մի՛ ընտրիր թեթև աղցան, որը իրականում չէիր էլ պատվիրի: Անկեղծ և անմիջական չլինելը քեզ դարձնում է ձանձրալի և հասարակ: Տղաներն ուզում են լինել իրական աղջիկների հետ, որոնց հետ իրենք էլ կլինեն իրական:

Սովորիր լսել

Հիշիր, կարևոր են մանրուքները: Յուրաքանչյուր տղայի հաճելի կլինի, որ աղջիկը հիշի, թե որն է նրա սիրելի ֆուտբոլի թիմը, սիրելի ուտեստը և նաև այն, ինչ ինքը չի սիրում: Հաշվի առնելով, որ նա անընդհատ իր ընկերների հետ է, նրա համար հաճելի է գտնվել հոգատար աղջկա կողքին, որը պատրաստ է լսել, հասկանալ, և ում կողքին նա կարող է խոցելի լինել: Նա որոշակի կախվածության մեջ կլինի քեզնից, քանի որ դու չես լինի պարզապես աղջիկ, ում հետ նա հանդիպում է: Դու կլինես նրա ընկերը:

Դիպչիր նրան

Սա հենց այն բարակ գիծն է, որը տարանջատում է լավագույն ընկերներին սիրահար ընկերներից: Թեթև հպումներով դուք զգացնել կտաք ձեր հետաքրքրվածության մասին: Դեպքերի 90%-ում տղաներին հարկավոր է գլխի գցել, որ դուք իրենցով հետաքրքրված եք: Մարմնի լեզուն լավագույն միջոցն է ցանկալի արդյունքին հասնելու համար, սակայն հարկավոր է չափը չանցնել:

Վիճեք նրա հետ

Առաջին հայացքից կարող է թվալ, որ վիճելը կարող է կործանարար լինել այսպիսի հարաբերություններում, որտեղ դու ցանկանում ես, որ տիրի կատարյալ ներդաշնակություն: Սակայն ինտելեկտուալ վեճերն ու բանավեճերը ձեր հարաբերություններին կհաղորդեն հետաքրքրություն: Անընդհատ ամեն ինչի հետ համաձայնվող աղջիկը ձանձրալի կդառնա տղայի համար: Սեփական կարծիք ունենալն ու այն արտահայտելը քեզ կորակի որպես ինքնավստահ մարդ, իսկ ինքնավստահությունը շատ սեքսուալ է:

Կիսվիր նրա հետ քո հետաքրքրություններով

Խոսիր այն բաների մասին, որ դու սիրում ես: Պատմիր նրան, թե ինչն է քեզ ուրախություն պարգևում, օրինակ, ասա, թե ինչ ես զգում, երբ պարում ես, նկարում… Ասա նրան այնպիսի բաներ, որոնք նա չի կարողանա իմանալ քո instagram-ից: Այսպիսով նա կիմանա՝ ինչ անել քեզ ժպիտ պարգևելու և քո ուրախության պատճառը լինելու համար:

Սիրիր ինքդ քեզ

Այո՛, այսքան պարզ: Նա չի սիրի քեզ, եթե դու ինքդ քեզ չսիրես: Դու չես կարողանա էմոցիոնալ առումով բացվել իր առջև, մինչև ինքդ քեզ չընդունես այնպիսին, ինչպիսին կաս: Այո՛, դու գեղեցիկ ես, այո՛, դու դրան արժանի ես: Ժպտա, ինքնավստահություն ճառագիր: Այո՛, նա արժանի է լավագույնին, իսկ դու դրան էլ ավելի արժանի ես:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here