Ի՞նչ երբեք չեն հանդուրժի հորոսկոպի տարբեր նշանները

0
531


Խոյ: Խոյերը երբեք չեն հանդուրժի մեկին, ով անընդհատ քննադատում է իրեն և իր քայլերը, նրանք դա պարզապես տանել չեն կարողանում:
Ցուլ: Ցլերը չեն կարողանում հանդուրժել այն մարկանց, ովքեր երբեք ի վիճակի չեն լինում պայմանավորված ժամանակին ներկայանալ: Նրանք նաև տանել չեն կարողանում նրանց, ովքեր իրենց խոստմանը հավատարիմ մնալու ունակ չեն:
Երկվորյակներ: Երկվորյակները չեն հանդուրժում անվստահելի մարդկանց և չեն սիրում, երբ իրենց պարտադրում են տանը մնալ:
Խեցգետին: Խեցգետինները չեն հանդուրժում դավաճանությունը: Նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց արարքները մնում են չգնահատված:
Առյուծ: Առյուծները տանել չեն կարողանում, երբ իրենց փորձում են ինչ-որ մեկի հետ համեմատել, քանի որ նրանք անկրկնելի են:
Կույս: Կույսերը չեն հանդուրժում անպատասխանատու մարդկանց, ովքեր միշտ անախորժ պատմությունների մեջ են ընկնում:
Կշեռք: Կշեռքները չեն հանդուրժում պրիմիտիվ մարդկանց, ում հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է ուրիշների կյանքը քննարկելով:
Կարիճ: Կարիճները չեն հանդուրժում անազնիվ մարդկանց, ովքեր փորձում են իրենց հետ խաղեր խաղալ:
Աղեղնավոր: Աղեղնավորները տանել չեն կարողանում մարդկանց, ովքեր առանց լուրջ պատճառի բռնկվում և զայրանում են:
Այծեղջյուր: Այծեղջյուրները չեն հանդուրժում հիմար և ալարկոտ մարդկանց:
Ջրհոս: Ջրհոսները տանել չեն կարողանում շարունակ քննադատող և իրենց կառավարելու փորձ անող մարդկանց:
Ձկներ: Ձկները չեն հանդուրժում, երբ մարդիկ չարաշահում են իրենց բարությունն ու նվիրվածությունը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here