Մարդիկ հոգնած տուն են գնում գործից ու մեկ էլ հոպլյա. յոթ ու կես հոգով ուզում են հարյուր հազարանոց շարժման իմիտացիա անել

    0
    213


    Բացատրեք նվաստիս մի քանի հոգով Երևանի կենտրոնում պիկ ժամին փողոց փակելու իմաստը: Դա նույնիսկ ավելի անկապ է, քան ԱԺ-ի դատարկ դահլիճում դիմշաշկեքով լկստվելը: Մարդիկ հոգնած տուն են գնում գործից, ու մեկ էլ՝ հոպլյա… Անիմաստ ու ջանջալ պռոբկա, որի պատճառն այն է, որ յոթ ու կես հոգով ուզում են հարյուրհազարանոց շարժման իմիտացիա անել:

    Մեկը կար, որ, օդում կախված բաներից խոսելուց զատ, նաև ասում էր, որ մարդկանց փողոց չի հանելու ու պարտության չի տանելու: Հավանաբար հաղթանակ ասելով պետք է հասկանանք գործունեության էս բառադի իմիտացիան, որի միակ արդյունքն անիմաստ անհանգստություն տալն է հոգնած մարդկանց, ու ոչ պակաս անիմաստ կերպով ոստիկանությանը ոտքի հանելը, որ գան ու 7.5 ուլտրահեղափոխական ակծիվիստի գլխին կանգնեն:

    Այ սենց էլ ընդդիմությունը դարձրին Նեուլավիմի Ջոյի դուքյան, երբ իրենց ոչ մեկ չի խանգարում մարդավարի ընդդիմություն լինել, իսկ իրենք ավելի ու ավելի անբովանդակ և բառադի բաների են տրվում, անունն էլ դնում ընդդիմադիր պայքար:

    Աղբյուր

    ОСТАВЬТЕ ОТВЕТ

    Please enter your comment!
    Please enter your name here