Անկրկնելի «Ալպիական» աղցան հավի մսով և հունական ընկույզով․ շատ համեղ է

0
245


Բաղադրիչներ՝

  • չորահաց — 2 բուռ,
  • մեկ բուռ տապակած հունական ընկույզ,
  • ապխտած կամ տապակած հավի միս — 150 գրամ,
  • 2 լոլիկ,
  • կանաչի՝ ըստ ճաշակի,
  • մայոնեզ կամ թթվասեր,
  • աղ և սև աղացած պղպեղ։

Պատրաստումը՝

Կտրել միսը և լոլիկները մանր խորանարդների։

Կանաչին մանր կտրատել։

Չորահացը ցանկալի է պատրաստել ինքուրույն, կարելի է նաև գնել։

Եթե ինքուրույն եք պատրաստելու, ապա կտրեք հացը խորանարդներով և չորացրեք թավայի մեջ։

Խոշոր կտրում ենք ընկույզները։

Կարելի է աղցանը մատուցել շերտերով՝ հավի միս, լոլիկներ, աղ, պղպեղ, մայոնեզ։

Վերևից լցնում ենք չորահացերը, ընկույզը և կանաչին։

Մատուցումից առաջ խառնեք։

Բարի ախորժակ։

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here