Լիա Զախարյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը

0
136


Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը Instagram-ի իր էջում շատ կարճ զգեստով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում դերասանուհին ցուցադրել է իր սլացիկ ոտքերը:

Տեղադրված լուսանկարին կից մեկնաբանություն, սակայն, Լիան չի թողել:

Նշենք, որ դերասանուհին այժմ նկարահանվում է Էլենի օրագիրը հեռուստասերիալում:

Ավելի վաղ երիտասարդ դերասանուհին ներկայացել էր NEWS.am STYLE-ի նոր խորագրում, որտեղ Լիա Զախարյանը ներկայացել էր իր չորքոտանի ընկերոջ՝ կապուտաչյա գեղեցկուհի Մոլլի հետ:

«Ինձ ավելի հոգեհարազատ է շունը: Տարբեր ցեղատեսակի շներ պահել եմ: Երբ նեղված էի լինում, նստում էի նրանց կողքին ու կիսվում նրանց հետ՝ համոզված լինելով, որ նրանք ինձ հասկանում են: Համաձայն եմ այն ասվածի հետ, որ շունը երբեք իրեն կերակրող ձեռքը չի կծի»,-ասել է դերասանուհին, որը միշտ սիրով է ժամանակ անցկացնում Մոլլիի հետ, սակայն տխրությամբ է նշում, որ աշխատանքային զբաղվածության պատճառով այդ հանդիպումները հաճախակի չեն լինում:

«Այս տարի Դեղին Շան տարի է: Այս տեսակը բավականին դրական որակներ է պարունակում: Նրանք խելացի են, անկեղծ, նվիրված, խիզախ: Շունը հստակ զգում է դիմացինի տրամդրությունը, մտնում նրա դրության մեջ եւ փորձում ամեն կերպ բարձրացնել տրամադրությունդ: Այս տարի շատ հաջող տարի կլինի ինձ համար, քանի որ ես ծնվել եմ Կապիկի տարում, համաստեղությամբ Կշեռք եմ, լավատեսությունն է ինձ մոտ գերակշռում այս տարի:  Հուսով եմ՝ Դեղին Շունը կօգնի ինձ ճիշտ ճանապարհի վրա կանգնել: Մայրս Շան տարում է ծնվել, եւ ինչպես նա է ինձ փորձում պաշտպանել սխալներից, նույնն էլ այս տարվա խորհրդանիշը կանի եւ ճիշտ կուղղորդի դեպի այն երջանկությունն ու հաջողությունը, որին ես ձգտում եմ», — ավելացրել է Լիան:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here