Երբեք դեն մի նետեք ձվի կեղևը. տեսեք, թե ինչպես այն կարող եք օգտագործել

0
500


Մեկ ձվի կեղևը բաղկացած է 90 տոկոս կալցիումից և հանքանյութերի բնական աղբյուր է: Այն գրեթե համարժեք է մարդու ոսկորներին և ատամներին: Խորհուրդ ենք տալիս երբեք դեն չնետել ձվի կեղևը և ներկայացնում ենք այն օգտագործելու մի քանի եղանակներ:

Կալցիումը շատ կարևոր է մեր օրգանների գործառույթների համար: Այն ոսկրային մասսա է ստեղծում, կանխում է օստեոպորոզը, բարելավում նյարդերի և մկանների գործառույթը, խթանում քունը և կարգավորում սրտի աշխատանքը: Որոշ մթերքներ, ցավոք, հանգեցնում են օրգանիզմից կալցիումի դուրսբերմանը։ Դրանք են սուրճը, ալկոհոլը, գազային խմիչքները, հատկապես հասուն տարիքի մարդիկ ունենում են կալցիումի պակաս:

Ահա թե ինչպես կարելի է օգտագործել ձվի կեղևը օրգանիզմում կալցիումի քանակը վերականգնելու համար:

Վահանաձև գեղձի համար

Լվացեք, չորացրեք և փշրեք 8 ձվի կեղևը: Երկու կիտրոն ճզմեք և հյութը լցրեք ձվի կեղևի վրա: Խառնուրդը սառնարանում պահեք մի քանի օր: Ձվի կեղևը պետք է փափկի, այնուհետև քամեք հյութը և ավելացրեք 1 կգ մեղր և 1լ կոնյակ: Խառնուրդը պահեք 7 օր: Օգտագործեք 1 թեյի գդալ ուտելուց հետո օրական 2-4 անգամ:

Գաստրիտ, ստամոքսի խոց

1թեյի գդալ ձվի կեղևը խառնել 1 թեյի գդալ շաքարավազի և 1 ճաշի գդալ մանրացրած ընկույզի հետ: Օգտագործեք օրական երկու անգամ՝ առավոտյան քաղցած փորին և երեկոյան՝ քնելուց առաջ:

Արյունը մաքրելու և մարմինը ամրացնելու համար

4-5 ձվի կեղևը լվանալ, մանրացնել և վրան լցնել 3 լ ջուր: 7 օր պահել սառնարանում, այնուհետև օգտագործեք այն որպես խմելու ջուր օրական 2-3 բաժակ՝ ավելացնելով մի քիչ կիտրոնի հյութ:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here