Կյանքի 30 դաս Մարկ Ցուկերբերգից

0
352


1  Ամեն ինչի նկատմամբ կիրք ու ոգևորվածություն ունեցիր: Ցուկերբերգի ամենահայտնի խոսքերից մեկն է «Գտիր այն, ինչի հանդեպ կիրք ու ոգևորվածություն ունես: Ֆեյսբուքի հիմնադրման սկզբունքներից մեկն այն է, որ եթե մարդիկ մուտք ունենան ավելի շատ ինֆորմացիայի ու ավելի շատ կապված լինեն, դա աշխարհն ավելի լավ վայր կդարձնի, մարդիկ ավելի շատ կհասկանան միմյանց ու ավելի կարեկից կլինեն: Սա է առաջնորդող սկզբունքն ինձ համար: Ծանր օրերին, երբ ես հետ էի քայլում, այս միտքն ինձ օգնում էր շարունակել առաջ շարժվել»:
 2  Արա ամենակարևոր բանըորկարող ես անել: Ցուկերբերգը հաճախ է անհանգստանում՝ արդյո՞ք նա ամենակարևոր բանն է անում, որ կարող էր անել: Նա ասում է. «Հարցը, որը ես գրեթե ամեն օր ուղղում եմ ինքս ինձ. «Արդյոք անում եմ ամենակարևոր բանը, որ կարող էի անել»»: Եթե ես չզգամ, որ աշխատում եմ ամենակարևոր խնդրի շուրջ, որտեղ ես կարող եմ օգտակար լինել, ես լավ չեմ զգա այն բանի համար, թե ինչպես եմ ծախսում ժամանակս»:
 3  Հիշիր՝ հաջողությունը միանգամից չի գալիս: Մինչև Ցուկերբերգը կավարտեր Հարվարդը, նա ստեղծել էր «Facesmash» կայքը, որը գնահատում էր՝ որքանով են ուսանողները գրավիչ` ուսանողական հանրակացարանի գրանցամատյանի իրենց լուսանկարների հիման վրա: Սա այնքան էլ հաջողություն չունեցավ ուսանողների ու ֆակուլտետի շրջանում, սակայն այն խթանեց Ցուկերբերգի ոգևորվածությունը ինչ-որ նոր, ավելի հետաքրքիր բան փորձելու համար:
 4  Երբեք մի ընդունիր առաջինառաջարկը: Մինչև Ցուկերբերգը 2012թ.-ին Ֆեյսբուքը հասանելի դարձրեց հասարակությանը, նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել վաճառելու այն: Սակայն նա հրաժարվել է բոլոր գայթակղիչ առաջարկներից` հավատալով նրան, ինչ անում է: Այս նվիրվածությունը նրան առաջ է մղել դառնալու այն հաջողակ բիզնեսմենը, ով նա կա այսօր:
 5  Պատրաստ եղիրքննադատությունների: Ֆեյսբուքը զերծ չի մնացել անհաջողություններից: Բազմաթիվ դատական գործեր են հարուցվել, որոշ երկրներում արգելվել է կայքի աշխատանքը և բազմաթիվ այլ բացասական արձագանքներ են եղել, որոնք կվախեցնեին ու կստիպեին ընկրկել նույնիսկ ամենասրամիտ ու համարձակ բիզնեսմեններին, սակայն ոչ Ցուկերբերգին:
Նպատակասլացությամբ ու վճռականությամբ Ցուկերբերգն ու իր թիմը ուժեղ մնացին՝ անկախ բազմաթիվ խոչընդոտներից ու ձախորդություններից` հավատալով դրանք հաղթահարելու իրենց ուժին:
 6  Ձեր առջև անձնական մարտահրավերներ դրեք: Ցուկերբերգը ամեն տարի իր առջև անձնական մարտահրավեր է դնում: 2010թ.-ին նա չինարեն մանդարին է սովորել, այնպես որ, կարողանա շփվել իր՝ այն ժամանակ ընկերուհու ընտանիքի հետ: 2011թ.-ին նա երդվել էր ուտել միայն իր կողմից մորթված կենդանիների միսը: Այս տարի նա ամեն օր շնորհակալական գրառում է գրում:
 7  Եթե դու ոչինչ չես կոտրում՝ դուբավականաչափ արագ չես առաջ շարժվում: Մինչև Facebook-ի «աճը»՝ ընկերության նշանաբանն էր «Արագ շարժվիր ու ամեն ինչ կոտրիր»: Ցուկերբերգն ասում էր. «Մենք կարևորում ենք արագ առաջընթացը: Սրա վերաբերյալ իմ տեսություններից մեկն այն է, որ տեխնոլոգիական բոլոր ընկերությունները ու միգուցե բոլոր ընկերությունները իրենց աճի հետ մեկտեղ սկսում են դանդաղել: Սակայն եթե մենք կենտրոնանանք ամեն քայլի հետ ավելի արագ շարժվելու վրա, մենք այնքան արագ առաջ կգնանք, որքան 500 աշխատակից ունեցող ընկերությունը, որովհետև մենք այնքան շատ բան ենք ներդրել ենթակառուցվածքների ու գործիքների, ինչպես նաև մի մշակույթի ստեղծման մեջ, որտեղ մարդկանց խրախուսվում է դիմել ռիսկերի ու փորձել ամեն հնարավոր բան:
 8  Մարդկանց թույլ տուր թերագնահատել քեզ: Ցուկերբերգը ասաց. «Սա մի փոքր հակասական է կարող է հնչել, սակայն ես նախընտրում եմ լինել այնպիսի մարդկանց շրջանում, որտեղ մարդիկ կթերագնահատեն մեզ: Դա մեզ ավելի ազատ հնարավորություն կտա դուրս գալու ու մեծ խաղադույքներ անելու, որոնք կզարմացնեն մարդկանց»:
 9  Համեստ եղիր: Չնայած Ցուկերբերգը ամենաերիտասարդ միլիարդատերն է, սակայն նա չի վազում խանութներ ու թանկարժեք ու ճոխ բաներ գնում: Փոխարենը նա կենտրոնանում է ընկերության աճի վրա: Մինչև վերջերս նա վարում էր հարաբերականորեն ոչ այնքան թանկարժեք  Acura մակնիշի ավտոմեքենա ու, գումարը մուլտիմիլիոն դոլար արժողության տան վրա շռայլելու փոխարեն, նա Facebook-ի գրասենյակին մոտ բնակարան է նախընտրել:
 10  Աշխատիր այն մարդկանց հետ, ովքեր կլրացնեն քո կարողություններն ու հմտությունները; Դեռ այն ժամանակ, երբ Ցուկերբերգն ինքն էր աշխատակիցներին ինքնուրույն ընտրում, նա ասում էր. «Մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կրքով ու ոգևորվածությամբ են լցված ինչ-որ բանի հանդեպ: Գրեթե կարևոր չէ՝ ինչի հանդեպ է նրանց ոգևորվածությունը: Այն, ինչ մենք փնտրում ենք հարցազրույցների ժամանակ, նրանց նախաձեռնողականությունն է ինքնուրույն ինչ-որ բան անելու:
 11  Հետ վճարիր: 2013թ.-ին Ցուկերբերգը տարվա բարեգործն էր: Բարեգործական նպատակներով ընդհանուր առմամբ նա 990 միլիոն դոլար էր նվիրաբերել:
 12  «Մեծ» երազիր: Բոլորը չեն, որ հավատում են, որ քոլեջի հանրակացարանում իրենց կողմից ստեղծված նախագիծը կարող է մի օր համացանցի խոշորագույն կայքերից մեկը դառնալ: Այսօր Ֆեյսբուքը մեկ միլիարդից շատ օգտատեր ունի ու միլիոնավոր մարդկանց կյանքում կարևոր դեր է խաղում: Եթե մեծ երազանքներ չունենաս՝ երբեք չես հասնի նպատակներիդ:
 13  Բացառիկ եղիր: Բացառիկությունը լավ բան է: Երբ Ֆեյսբուքը 2004թ.-ին առաջին անգամ թողարկվեց, այն միայն հասանելի էր Ivy լիգայի անդամ բուհերի ուսանողներին: Սա պատճառ էր դարձել ամբողջ երկրի տարածքում տարբեր քոլեջների` Ivy լիգային բացառիկ ակումբին անդամակցելու:  Կայքը բացառիկ պահպանելով՝ Ցուկերբերգը ապահովում էր, որ առաջարկը երբեք պահանջարկից առավել չլինի, և որ Ֆեյսբուքը մշտապես ցանկալի ու պահանջված լինի:
 14  Մի խուսափիր կամ վախեցիր մրցակցությունից; Երբ Ֆեյսբուքն առաջին անգամ թողարկվեց, այն բազմաթիվ մրցակիցներ ուներ: Բոլոր մրցակիցները շատ ավելի լավ դիրքում էին, քան Ֆեյսբուքը. Myspace-ը 5 միլիոն օգտատոր ուներ, իսկ Friendster-ի գինն արդեն 13 միլիոն դոլարի էր հասնում: Հանձնվելու փոխարեն՝ Ցուկերբերգը շարունակեց աշխատել ու բարելավել իր հարթակը: Ի վերջո, տես, թե ով է հիմա առաջինը:
 15  Մտածիր երկարատև ծրագրերով: «Ցուկերբերգը հասկանում է կրքի ու ոգևորվածության ու ճիշտ վերաբերմունքի ուժը: Ֆեյսբուքը մարդկանց երբեմն աշխատանքի է ընդունում պարզապես ճիշտ տաղանդն իրենց մոտ ունենալու համար, որպեսզի այնուհետև նրանց հետաքրքրություններն ու ոգևորվածությունն օգտագործի այն ծրագրերում, որտեղ նրանք առավել հարմար են աշխատելու համար»: Ինչպես ասում է Եկատերինա Ուոլտերը` «Մտածիր՝ ինչպես Ցուկը»:
 16  Մի հանձնվիր: Ֆեյսբուքի թողարկման սկզբում, մինչև ներդնողներ գտնելը, առաջ շարժվելու համար Ցուկերբերգը գումարի կարիք ուներ: Նրա ծնողները քաջալերում են նրան չհանձնվել ու 85.000 դոլար գումարով օգնել էին նախագիծը չընդհատելու համար:
 17  Սխալներ գործիր: Ցուկերբերգն ասել է. «Շատ բիզնեսմեններ վախենում են սխալներ գործելուց ու ռիսկերի դիմելուց: Ընկերությունները ձևավորված են այնպես, որ մարդիկ դատեն միմյանց իրենց ձախողումների պատճառով: Ես աշխատանքից չեմ ազատվի, եթե մենք վատ տարի ունենանք, կամ 5 վատ տարի: Ես ստիպված չեմ հոգ տանել, որ ամեն ինչ հրաշալի երևա, եթե դա այդպես չէ: Ես իրականում կարող եմ մի ընկերություն հիմնել ու ձևավորել, որտեղ արժեքներ կձևավորվեն:
 18  Դիմեք ռիսկերի: Երբ սկզբում ընկերություն ես հիմնում, դու հանդիպում ու զրուցում ես բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն քեզ: Ցուկերբերգը հակառակն է արել, երբ նա առաջին անգամ գումար էր հավաքում Ֆեյսբուքի համար: Նա խուսափում էր խոշոր ներդրողներից, չէր պատասխանում հեռախոսազանգերին ու չեղյալ էր հայտարարում հանդիպումները, որպեսզի բարձրացնի պահանջարկը: Ի վերջո, 12 խոշոր ներդրող ընկերություններ միմյանց հետ մրցակցում էին նրա կայքը ֆինանսավորելու համար: Մինչ շատերը վախենում են ձեռքից բաց թողնել հնարավորությունը, Ցուկերբերգը ու Ֆեյսբուքի թիմը բավականաչափ հավատում էր իրենց արտադրանքին, որպեսզի սպասեին լավագույնին:
 19  Աշխատանքի ընդունիր այնպիսիմարդկանցում համար դուինքդկաշխատեիր: Ցուկերբերգը շատ բան է սովորել՝ իր համար ճիշտ աշխատակիցներ ընտրելով: Նա ասում է. «Այս ամբողջ ժամանակ ես հասկացել եմ, որ վերլուծելու համար, թե արդյոք ինչ-որ մեկը այնքան լավն է թիմում ներգրավվելու համար, թե՝ ոչ, այն է, թե արդյոք դու ինքդ այդ մարդու համար կաշխատեիր»:
 20  Փողն ամեն ինչ չէ: Մինչև Ֆեյսբուքը սկսեց գումարներ աշխատել, Ցուկերբերգն ասում էր. «Մենք ծառայությունները չենք ստեղծել փող աշխատելու համար, մենք գումար ենք աշխատում ավելի լավ ծառայություններ ստեղծելու համար»:
 21  Լավ թիմ հավաքիր: Ցուկերբերգը՝ թիմային աշխատանքի մասին. «Լավ թիմի իմ սահմանումներից մեկն այն է, որ թիմը մարդկանց խումբ է, որը ավելի լավ որոշումներ է կայացնում միասին, քան երբ առանձին նրանց որոշումները գումարես իրար»:
 22  Մեկուսացիր, երբ կարծում ես, որ մրցակցությունը քեզնից առաջ է: Ֆեյսբուքի առաջին տարիներին Ցուկերբերգը ասում էր. «Երբ մեկ այլ ընկերություն առաջ է անցնում մեզնից այնպիսի մի հարցում, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, մենք բառացիորեն չենք հեռանում, մինչև որ խնդիրը չլուծենք: Եթե մենք ունենք մրցակից, որ ունի մի բան, որի կարիքը մենք իսկապես ունենք, մենք կփակվենք ու ամեն ինչ կանենք դա ունենալու համար, որովհետև մենք չենք ցանկանում, որ մեր մրցակիցները մեզնից առաջ անցնեն»:
 23  Դու ոչ այնքան լավը, ոչ էլ վատն ես, որքան մարդիկ ասում են: Հիշիր, որ դու ոչ անքան լավն ես, ոչ էլ այնքան վատը, որքան մարդիկ են ասում: Ցուկերբերգն ասում է, որ եթե մեդիան երբևէ ընկերության մասին հակասական տեղեկություններ շռայլի ու քննադատի, նա իր թիմին կհիշեցնի, որ նրանք այնքան վատը չեն, որքան նրանց մասին գրում են, իսկ երբ գովեն, նա կհիշեցնի իր թիմին, որ նրանք այնքան լավը չեն, որքան մարդիկ ասում են: Պետք է միշտ պահել հավասարակշռության սահմանը:
 24  Մի դադարիր խոսել մի բանիմասին, որին հավատում ես: Հիշում եք, երբ Facebook Newsfeed-ն առաջին անգամ թողարկվեց: Բոլորը ատում էին դա: Ֆեյսբուքյան օգտատերերից շատերին այն դուր չէր եկել: Նահանջելու ու ամեն ինչ նախկին ձևին փոփոխելու փոխարեն Ցուկերբերգը ամուր կանգնեց գետնին: Այսօր Newsfeed–ը Ֆեյսբուքի կարևորագույն առանձնահատկություններից մեկն է:
 25  Եղիր քո ինդուստրիայիբարձունքում: Ցուկերբերգը ամենայն ուշադրությամբ հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում տեխնոլոգիաների արդյունաբերությունում: Նա պարբերաբար ուսումնասիրում է ու ճանապարհներ որոնում Ֆեյսբուքն ավելի լավացնելու համար: Մշտապես ինչ-որ բան արտադրելու փոխարեն նա նաև երբեմն ընկերություններ է գնում: Հենց այս պատահեց, երբ նա 1 միլիարդ դոլարով գնեց Instagram-ը, իսկ 19 միլիարդով՝ WhatsApp-ը:
 26  Լավ վերաբերվիր նրանցովքերաշխատում են քեզ հետ: Ցուկերբերգը հասկանում է, որ եթե մարդիկ ուրախ չեն, նրանք չեն կարողանա լավ աշխատել: Facebook-ի գրասենյակում աշխատակիցներին անվճար սնունդ, համակարգչային անվճար աքսեսուարներ են տալիս, ստեղծում այնպիսի միջավայր, որ աշխատակիցները չցանկանան հեռանալ:
 27  Թե՛ ներքին, թե՛ արտաքին ճնշումներին ընդառաջ դուրս արի: Ցուկերբերգը հրաշալի ձեռնարկատիրական ունակություններ ունի, որը նրան թույլ է տալիս հրաշալի մտապատկերներ ստանալ: Թե՛ ներքին, թե՛ արտաքին ճնշումներին դիմադրելու նրա քաջությունը  օգնում է նրան մշտապես մնալ իր դիրքում ու երբեք չընկրկել իր նպատակներին հասնելու ճանապարհներին:
 28  Մի հանգստացիր, նույնիսկ եթե առաջ ես; «Շատ առաջնորդներ ստեղծում են շտապողականության ու հաստատուն լավ վիճակի մշակույթ` բավարարված զգալով տվյալ պահին ունեցած հաջողություններով, հատկապես, երբ նրանք որոշակի հաջողությունների են հասնում: Ցուկերբերգի ստեղծած հակերային մշակույթը շարունակական նորարարությունների ու հարմարվելու գաղտնիքն է»,-այս մասին գրում է Եկատերինա Ուոլթերը` «Մտածիր՝ ինչպես Ցուկը» գրքում:
 29  Անվախ եղիր: Ցուկերբերգի երիտասարդությունը հնարավորություն է տալիս նրան անվախության մթնոլորտ խրախուսել: Սա Ֆեյսբուքի աշխատակիցներին ոգևորում է արտահայտել իրենց նորարարական գաղափարները: Սա նաև խթանում է ոգևորվածությունը, հետաքրքրասիրությունն ու կրեատիվությունը: Հավատալը, որ ոչինչ անհնարին չէ, մեծապես նպաստում են Ֆեյսբուքի զարգացմանը:
 30  Ավարտին հասցնելն ավելի կարևոր է, քան կատարելությունը: Ցուկերբերգը ասել է. «Անելն ավելի կարևոր է, քան կատարյալը»: Լավ գործադիր տնօրենը հասկանում է, որ ոչ ոք կատարյալ չէ, սակայն ավարտին հասցնելը չափազանց կարևոր է: Եթե դու ավարտին հասցնես, դու միշտ էլ  կարող ես հետ գնալ ու բարելավել ինչ-որ բան, սակայն անելն ամեն ինչ, ինչ կարող ես, չափազանց կարևոր է:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here