ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԳՐՎԱԾԸ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ՝ ՏՂԵՐՔՔ

0
151


Գիտե՞ք, երբ ընկնում է ընկերդ, դու լրիվ ուրիշ մարդ ես դառնում,- պատմում էր մի ազատամարտիկ։ Ինքդ էլ չես հասկանում, ոնց որ սրտիդ վրա մռու բիբար լցնեն, այնպես է դաղում․․․ Վրեժը այնպիսի ուժ է տալիս, որ քեզ թվում է, թե կարող ես վերացնել թշնամու մի ողջ բանակ։

Այդ խոսքերի վրա երկար եմ մտածել ու քառօրյայի հերոսներից՝ Ռոբերտ Աբաջյանի հետ կապված մի դրվագ հիշել։

Հատուկ նշանակության ջոկատի հետախուզությունը, սահմանն անցնելով լուծում է քառօրյայում զոհված տղաների վրեժը։ Զոհերից մեկի՝ ադրբեջանական բարձրաստիճան զինվորականի ուսադիրները պոկում, դրանցից մեկը Անդրանիկ Ուրֆանյանի ընտանիքին են տանում, մյուսը՝ Ռոբերտ Աբաջյանի։ Այն շպրտվում է հերոսի տան շեմին, որպեսզի անցող- գնացողները այն տրորեն, ոտքի տակ տան։ Ասում էին, որ այդպես էլ ոտքի տակ ընկած մնալու է, մինչև հաջորդ անգամ այցելեն Ռոբերտի գերեզման և ուսադիրը դնեն նրա ոտքերի տակ։

Ինչու՞ հիշեցի։ Երբ ընկնում է ընկերդ, դու լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Դու կարող ես դուրս գալ հակառակորդի բանակի դեմ՝ առանց աչք թարթելու․․․

Դա պետք է գիտակցի դարանակալած ու նենգ թշնամին ու թիկունքից գաղտագողի չխփի, որովհետև դա զինվորի համար նոր շնչառություն է բացում։ Ամեն մի զինվորի մահ կողքինին բազմապատիկ զորացնում է։ Դա,- ինչպես ինձ պատմում էր զինվորը,- մռու բիբարի պես դաղում է։ Մեր զինվորը արյուն չի ուզում, բայց երբ պարտադրում են արյան․․․

Ռոբերտ Աբաջյանի ֆեյսբուքյան էջում այս քառատողն էր․

Դու պիտի առնե´ս վրէժդ անհուն,
Պիտի խաղաղես հոգին քո խռով.
Բայց ո´չ արեան դէմ կոչելով արիւն
Եւ մահի դիմաց մա՜հ սերմանելով… Տղերքք

ՀԳ. Իսկ երբ պարտադրում են արյան․․․ Տղերքք։
Հասմիկ Բաբաջանյան

Աղբյուր՝ Hraparak.am





ПОДЕЛИТЬСЯ
Предыдущая статьяԿյանքի 30 դաս Մարկ Ցուկերբերգից
Следующая статьяՍոդայով և մեղրով դիմակ․ 15 րոպե անց կհիանաք Ձեր մաշկով

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here