Կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդկանց դիմակներն ու թուլությունները

0
144


168.amը գրում է.

Ընդունված է համարել, որ տղամարդիկ ուժեղ են կանանցից ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև՝ բարոյապես: Տղամարդիկ լաց չեն լինում, տղամարդիկ պետք է կանանց ձեռքերի վրա տանեն ու քարշ տան նրանց փոխարեն ծանր պայուսակները, դռները բացեն, մեխ խփեն, նկար կախեն, և այլն, և այլն:

Կանանց համար, ովքեր անխնա շահագործում են իրենց ամուսիններին, երբեմն շատ դժվար է լինում պահել իրենց տղամարդկանց: Կարծես թե ամեն ինչ այնքան լավ էր սկսվել, նա այնքան ուժեղ էր, հոգատար, ամեն ինչ անում էր, իսկ հետո վերցրեց ու մի օրում անհետացավ: Իհարկե կանհետանար: Ում դուր կգար, որ իրեն մարդու տեղ չեն դնում: Տղամարդը միայն փող աշխատող չէ. Նախ և առաջ՝ նա մարդ է, ով իր սովորություններն ունի, ուժեղ և թույլ կողմերը, ում քնքշանք ու հասկացվածություն է պետք, բարի խոսք ու հանգիստ՝ աշխատանքային ծանր օրվանից հետո:

Իմանալով տղամարդու բնավորության թաքնված կողմերը` կարելի է նրա հետ փոխադարձ սիրո ու հարգանքի վրա հիմնված երկարատև հարաբերություններ կառուցել: Առաջարկում ենք ձեզ իմանալ, թե ինչ դիմակների տակ են թաքնվում կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդիկ և ինչ թուլություններ են նրանք թաքցնում:

Խոյ: Խոյի դիմակներն են`

  • ստեղծում է իսկական տղամարդու տպավորություն
  • բաց ընկերասիրություն
  • ամուր ձեռքսեղմում
  • խիզախ է խելացնորության աստիճան
  • հանկարծակի շռայլ է դառնում

Նրա թուլությունները`

  • չի կարողանում մերժել ընկերներին
  • լսելու ու ձանձրալի աշխատանք կատարելու համբերություն չունի
  • չափազանց անփույթ է առողջության և օրվա ռեժիմի նկատմամբ
  • չի կարողանում ենթարկվել
  • սիրում է անհետանալ, իսկ հետո կրկին հայտնվել` չբացատրելով պատճառը

Խորհուրդներ: Փորձեք նրա չափից դուրս ակտիվության ու եսակենտրոնության արանքում նկատել խոցելի փոքր տղային, ով թիկունքի կարիք ունի:

Ցուլ: Նրա դիմակներն են`

  • թվացյալ բարեկեցություն ու հարմարավետություն
  • հմուտ ձեռքերով ընտանիքի մարդ
  • լավ տնտեսվար է՝ լավ ճաշակի նկրտումներով
  • համառ է

Նրա թուլությունները`

  • համառություն և վայելքների գայթակղությանը դիմանալու անկարողություն
  • կնոջը ենթարկվող տղամարդ դառնալու վախ
  • սիրելի բազմոցի նկատմամբ ձգտումը
  • 300 տարի կխոստանա վերանորոգել հեծանիվը
  • ընկճվում է ինտելեկտուալ զրուցակիցների ներկայությունից
  • Համեղ կերակուրի ու աղանդերի նկատմամբ սերը քայքայում է նրա առողջությունը, գիրացնում:

Խորհուրդներ: Այս տղամարդը միշտ քնքշանքի ու գուրգուրանքի կարոտ է:

Երկվորյակներ: Երկվորյակների դիմակները`

  • հմայք և սրամտություն
  • հնարամիտ է ու ինքնատիպ
  • ցանկացած ընկերախմբում գերազանց հյուր է
  • շուտ է մերվում

Նրա թուլությունները`

  • ավելի շատ է խոստանում, քան կարող է կատարել
  • դադար չունի, երբեմն երկու նապաստակի հետևից է ընկնում, մի քանի բան միաժամանակ է սկսում
  • չգիտի, թե ինչ է ուզում
  • նրա մեջ ապրում է հեղինակությունների դեմ ըմբոստացող հակասության ոգին

Խորհուրդներ: Նրան պետք է օգնել՝ կյանքի նպատակը որոշելու, իսկ հետո՝ այդ նպատակը վերահսկողության տակ պահելու հարցում: Երկվորյակին երկու սեր է պետք, բայց պարտադիր չէ երկու կին: Փորձեք լուծել այս հանելուկը:

Խեցգետին: Նրա դիմակները՝

  • կնոջ նկատմամբ գերզգայուն տրամադրվածություն
  • նուրբ հոգատարության ունակություն, լավ դայակներ են
  • տղամարդ է, ով սիրում է սրտամոտ զրույցներ վարել

Նրա թուլությունները`

  • անընդհատ դեպի անցյալ վեադառնալու պատճառով դժվար է ամոքում վերքերը
  • վախենում է մեկուսանալուց
  • անգամ լվանալու համար նրա վրայից չես հանի հին հագուստը
  • շատ խոցելի է, քչախոս, հիշաչար, փնթփնթան, կամակոր

Խորհուրդներ: Հանգիստ թողեք նրան, երբ նա զայրացած է ու փակվում է ինքն իր մեջ: Եթե չեք կարողանում նրան տեղից շարժել, հիվանդ ձևացեք:

Առյուծ: Առյուծի դիմակները՝

  • գեղեցիկ է, վառ արտաքին ունի ու հագուստ
  • նրա համար կարևոր է սրտակերի համբավը պահելը
  • կարծես թե նա ռոմանտիկ է, արքայավայել շռայլ, իսկ շարժուձևն այնպիսին է, ինչպիսին արիստոկրատների մոտ է

Նրա թուլությունները`

  • վախենում է չհարգվելուց ու սեփական անձի նկատմամբ ուշադրության պակասից
  • սիրելի բազմոցը, կոնյակն ու թերթը
  • սոցիումի մեջ անհաջողակ Առյուծը շատ տխուր տեսարան է

Խորհուրդներ: Նրան թույլ տվեք զգալ, որ ինքը ձեր արքան է: Մի մոռացեք, որ դուք թագուհի եք: Գլխավորը՝ անընդհատ հիացեք, գովեք նրան ու մաքրակենցաղ եղեք:

Կույս: Կույսի դիմակները`

  • պարզ, տրամաբանական միտք ու բոլոր հարցերում համակարգված գործելակերպ
  • բարեխիղճ է ու ճշտապահ
  • իրեն տիրապետելու կարողություն ունի

Նրա թուլությունները`

  • նա պետք է կյանքի իր դիրքն ու ուղին մշակի ու հետևի դրան
  • իր տրամաբանական հիմնավորման ստրուկն է
  • վախենում է պատասխանատվությունից, քանի որ ինքն էլ չափից առավել պատասխանատու է

Խորհուրդներ: Եթե դուք կարողացել եք ինչ-որ բանում նրա կարծիքը փոխել, ուրեմն ձեզ համար նա շատ բանի կգնա:

Կշեռք: Նրա դիմակները`

  • գեղեցիկ ժպիտ
  • կարողանում է զինաթափել հմայքով ու զիջել

Նրա թուլությունները`

  • միշտ երազում է, որ խնդիրն ինքն իրեն լուծվի
  • չի կարողանում մերժել
  • վառ կանանց համար կորցնում է խելքը
  • էսթետ է
  • նրա տրամադրությունը կարող է փչանալ անգամ ձկան հոտից, որը դուք տապակում եք ընթրիքի համար

Խորհուրդներ: Բոլոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Գեղեցիկ զգեստ, ինտերիեր, մատուցման ձև, մոմեր, ու նա ձերն է:

Կարիճ: Կարիճի դիմակները`

  • ներթափանցող, երբեմն անթարթ հայացք
  • թվացյալ ուժ և հուսալիություն
  • ի ծնե հոգեբան է
  • ճակատագրի ցանկացած հարվածի նկատմամբ ամրություն

Նրա թուլությունները`

  • անխնա է կանացի ֆլիրտի ու կոկետության նկատմամբ
  • ամեն ինչ կամ ոչինչ ունենալու պահանջմունք
  • նա համընդհանուրից տարբերվող իր բարոյախոսությունն ունի, ինչի պատճառով օրենքի հետ խնդիրներ է ունենում
  • հաճախ է հիվանդանում հոգին քայքայող ներքին հակասությունների պատճառով

Խորհուրդներ: Ձեզնից պետք է համբերություն ու անսահման նվիրվածություն գա: Նկատի ունեցեք, նա հիշում է ամեն ինչ` և վիրավորանքները, և ուրախությունները:

Աղեղնավոր: Աղեղնավորի դիմակները`

  • հեղինակություն է, անգամ, երբ թվում է, թե դրա համար հիմքեր չկան
  • հիանալի ուղեղ ունի
  • միշտ չափազանցված կապեր ունի, որոնք իր բառերով որոշում են ամեն ինչ
  • սիրում է սպորտ, բայց հեռուստացույցով

Նրա թուլությունները`

  • նա անկեղծ է ու ճշմարիտ իր բոլոր հետաքրքրությունների մեջ, այդ թվում նաև` սիրային կապերի:
  • հավերժական ամուրի է: Անընդհատ գնում-գալիս է կնոջից դեպի սիրուհի, և՝ հակառակը, մինչև չհոգնի:

Խորհուրդներ: Մի կապեք նրան տանն ու ընտանիքին, հայտարարեք, որ ինքներդ էլ եք սիրում ազատություն: Երբեմն ինտրիգ ստեղծեք գաղտնի զանգերի կամ ծաղիկների տեսքով:

Այծեղջյուր: Այծեղջյուրի դիմակները`

  • հուսալիություն
  • երաշխավորված սեր ողջ կյանքի համար
  • էմոցիոնալ ու նյութական վիճակի կայունություն

Նրա թուլությունները`

  • առանց ամունության նա իրեն անվստահ է զգում
  • նրա համար դժվար է արտահայտել իր զգացմունքներն ու քնքշանքը
  • նա ինքը սիրո խիստ կարիք ունի
  • սովորաբար սպասում է, որ իրեն պետք է գնահատեն, շնորհակալ լինեն ու հիանան իրենով:
  • շատ է ուզում վերահսկել ընտանեկան բյուջեն

Խորհուրդներ: Նրան զգեստներով ու գեղեցկությամբ մի գերեք: Ավելի լավ է՝ ցույց տվեք, թե ինչպիսի տնտեսուհի ու մայր եք:

Ջրհոս: Ջրհոսի դիմակները`

  • բացակա-երազկոտ հայացք. Ասես նրա մտքերը թափառում են ինչ-որ տեղ
  • ձեր հասցեին սուր ակնարկները նրա` ձեզնով հետաքրքրված լինելու հստակ նշան են
  • պատրաստ է ընկերանալ անգամ իր մրցակցի հետ

Նրա թուլությունները`

  • նետվում է դեպի ամեն նորն ու անսովորը, լինի դա մարդ թե գաղափար
  • անտարբեր է նյութական բարեկեցության նկատմամբ, կարող է գոհանալ փոքրագույն հարմարություններով
  • նրա համար կարևոր է զգալ, որ ոչ մի բանի հետ կապվածություն չունի

Խորհուրդներ: Ձեր բոլոր խաղաքարտերը մի բացեք նրա առջև: Միշտ գրգռեք նրա հետաքրքրասիրությունը:

Ձկներ: Ձկների դիմակները`

  • կենսուրախ ժպիտ, իսկ աչքերի օվկիանոսի մեջ խորտակվում են անսահման երազանքներ ու երազներ
  • ակնհայտ ռոմատիզմ
  • մեծ սիրտ ունեցող մարդ. միշտ պատրաստ է հասկանալ ձեզ ու սփոփել

Նրա թուլությունները`

  • նրա համար դժվար է անընդհատ գտնվել ռեալ իրականության մեջ
  • երբեմն մոռանում է ուտել ու անտարբեր է սեփական հարմարությունների նկատմամբ
  • մեծ ինքնանվիրում ու գաղափարներին, ընկերներին ու սիրած կնոջը ծառայություն
  • նրա հումորի տակ տխրություն ու վիշտ է թաքնված

Խորհուրդներ: Չի կարելի վիրավորել նրա երազանքը, նա դա ձեզ չի ների: Ավելի լավ է՝ կիսեք այն նրա հետ ու օգնեք իրական դարձնել:

Նյութի աղբյուր՝ 168.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here