7 արտահայտություն, որ շատ ավելին են նշանակում, քան «ես քեզ սիրում եմ»-ը

0
250


«Ես քեզ սիրում եմ». խոսքեր, որ սիրելի մարդուց երազում է լսել յուրաքանչյուրը: Այս խոսքերն ասելը շատ բարդ է, ուստի հաճախ մենք այլ արտահայտություններ ենք ասում, որոնք արտահայտում են մեր խորը զգացմունքները:

1. «Ես աջակցում եմ քեզ»

Յուրաքանչյուրիս համար էլ շատ կարևոր է ունենալ մեկին, ով մեզ կաջակցի անգամ մեր ամենախենթ նախաձեռնություններում:

2. «Դու իմ մեջ լավն ես արթնացնում»

Սիրահարները պետք է իրար մեջ լավագույնն արթնացնեն, դուք պետք է զգաք, որ նրա կողքին ավելի լավն եք դառնում և հակառակը:

3. «Ես վստահում եմ քեզ»

Հարաբերություններն ուժ չունեն, եթե չկա փոխադարձ վստահություն:

4. «Դու լավագույնն ես ինձ համար»

Ոչ ոք իդեալական չէ, բոլորս էլ ունենք յուրահատկություններ, անգամ տարօրինակություններ: Մեզ հարկավոր է մեկը, ով կսիրի հենց մեր յուրահատկություններն ու տարօրինակությունները, ում համար մենք կլինենք լավագույնը այդ ամենով հանդերձ և այդ ամենի շնորհիվ:

5. «Ես ներում եմ քեզ»

 

Վեճերն անխուսափելի են: Դրանց արդյունքում մենք հաճախ նեղանում և նեղացնում ենք: Շատ կարևոր է կարողանալ հարթել այդ վեճերը և անիմաստ հպարտությունը մի կողմ դնելով՝ ներողություն խնդրել:

6. «Ես հարգում եմ քեզ»

Հարգանքը նույնքան, եթե ոչ ավելի շատ, կարևոր է, որքան սերը: Հարաբերություններում, որտեղ կա սեր, բայց չկա հարգանք, հնարավոր չէ երջանիկ լինել:

7. «Ես նվիրված եմ քեզ»

Նվիրվածությունը շատ ավելի կարևոր է, քան սերը, չե՞ք կարծում: Եթե նա նվիրված է ձեզ, ապա լուրջ է վերաբերվում ձեր հարաբերություններին, դուք նրա համար ժամանակավոր զբաղմունք չեք:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here