Հայրը դստերը թույլ չէր տալիս հեռացնել անցանկալի մազերը. միայն 10 տարի անց նա իմացավ պատճառը

0
672


Վերջերս Reddit պորտալում Կարոլինա անունով աղջիկը պատմեց պատմություն, որը տասնյակ հազարավոր մարդկանց սրտերում արձագանք գտավ: Խոսքը վստահության և հոգատարության մասին է:

«Հիմա ես 26 տարեկան եմ, միայն վերջերս իմացա հարցի պատասխանը, որն ինձ տանջում էր ամբողջ 10 տարի: Ես լիարժեք ընտանիքում մեծացա՝ մորս և հորս հետ, բայց մորս հետ ընկերուհիներ չենք: Կարող եմ ասել, որ ինձ հիմնականում հայրս դաստիարակեց: Նա ուրախությամբ էր զբաղվում ինձնով: Երբ ես մեծացա, և եկավ ներքնազգեստ ու կոսմետիկա գնելու ժամանակը, նա ինձ հետ գնում էր խանութներ և ինձ հետ շատ ժամանակ էր անցկացնում՝ մասնակցելով իմ կյանքին:

16 տարեկանում ես նրան հայտնեցի, որ ուզում եմ անել կյանքիս առաջին մեղրամոմով մազահանությունը: Հայրիկը վարանեց և ինձ խնդրեց իրեն մի քանի օր տալ մտածելու համար: Պարզ է, չէի համբերում փորձել այդ պրոցեդուրան: Ես երկար համոզում էի հորս, և նա, վերջապես, համաձայնվեց: Բայց մեկ պայմանով: Մազահանում կանեմ ծնկիցս ոչ վերև:

Ինչո՞ւ: «Հավատա ինձ և ավելորդ հարցեր մի տուր»: Իհարկե, ես ստիպված եղա համաձայնվել: Սրահը, ուր մենք գնացինք, լավագույնն էր: Երբ մենք մտանք կոսմետոլոգի աշխատասենյակ, նա լիովին հանգիստ ընդունեց ազդրերիս չդիպչելու խնդրանքը: Ես զգացողոթյուն ունեի, կարծես նա և հայրս ինչ-որ բանի մասին պայմանավորվել էին, բայց շատ արագ այդ մասին մոռացա:

Image result

Մի քանի տարի անց ես մեկնեցի ուրիշ քաղաքում սովորելու, այնտեղ էլ աշխատանք գտա: Վերջերս հյուր եկա հարազատ քաղաք և որոշեցի մազահանում անել նույն սրահում: Պարզվում է՝ այն նույն վարպետը դեռևս այնտեղ է աշխատում: Ես և նա զրուցեցինք, նա ինձ պատմեց՝ հայրս ինչու այն ժամանակ այդպիսի պայման դրեց:

Իմ հրաշք հայրիկը նախքան ինձ թույլ տալը անել այդ պրոցեդուրան ինքն էր փորձել: Նա պետք է իր մաշկի վրա զգար՝ ինչի են ենթարկում իր սիրելի աղջկան: Նրան ոտքերի ամբողջական մազահանություն արեցին, իսկ հաջորդ օրը նրա ազդրերը քերծվածքներով և կապտուկներով ծածկվեցին: Գլխավորը՝ նա դա այդպես էլ չպատմեց ինձ: Այդ նա է, դրա համար ես հորս ավելի շատ եմ սիրում»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here