5 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց սիրելի կանանց

0
241


Սա չափազանց ցավոտ թեմա է յուրաքանչյուր կնոջ համար: Կանանց մեծամասնությունը պնդում է, որ դավաճանությունն աններելի է, իսկ տղամարդիկ էլ չեն հասկանում, թե ինչու են կանայք այդքան կտրականապես տրամադրված:

1. Որոշ տղամարդիկ իրականում դավաճանում են, որպեսզի փրկեն իրենց ամուսնությունը

Հակառակ տարածված կարծիքի՝ դավաճանող տղամարդիկ շատ երջանիկ են իրենց ամուսնությունում: Հատազոտությունների համաձայն՝ դավաճանող տղամարդկանց 57%-ը լիովին բավարարված է իր ամուսնական կյանքից: Նրանց դավաճանելու պատճառն այն է, որ իրենք չեն կարողանում լուծել իրենց հարաբերություններում ծագած խնդիրները: Նրանք դավաճանում են, որպեսզի ուրիշ կին բավարարի իրենց սեքսուալ ցանկությունները, որ իրենք իրենց կնոջ ներկայությամբ կարողանան կարգին վարք դրսևորել:

2. Նրանք ունեն վարքագծային խնդիրներ, սակայն իրոք սիրում են իրենց կանանց

Զարմանալի է, սակայն տղամարդկանց պարագայում դավաճանությունը սիրային զգացմունքների հետ ոչ մի կապ չունի: Հորմոնալ վիբրացիաները, որոնք առաջացնում են սեքսուալ ցանկություն, սիրո հետ ոչ մի կապ չունեն: Սա նրանց մոտ բնազդային մակարդակի վրա է: Տղամարդուն հարկավոր է ահռելի վարքագծային կարգապահություն և կամքի ուժ գեղեցիկ կնոջ կամ աղջկա հանդեպ հնարավորինս անտարբեր մնալու համար: Այսպիսով՝ հաճախ տղամարդիկ դավաճանում են ներքին կարգապահություն չունենալու պատճառով:

3. Շատերը դավաճանում են, քանի որ սեքսուալ առումով ակտիվ են

Այո՛, այսպես էլ է պատահում, երբ հարաբերություններում կինը սեքսուալ առումով լիովին բավարարված է, իսկ այ տղամարդը չբավարարված է մնում: Եվ նրանց համար շատ բնական է այս ծարավը հագեցնել մեկ այլ կնոջ մոտ գնալով: Նրանք դա մեկնաբանում են այսպես. եթե իրենց կինը բավարարված է, ապա ոչ մի վատ բան չկա, եթե իրենք իրենց բավարարեն այլ կնոջ միջոցով:

4. Նրանք չեն ցանկանում չափազանց պահանջկոտ լինել սեռական հարաբերությունների հարցում

Տղամարդիկ սեռական հարաբերությունների հանդեպ թուլություն ունեն: Նրանք դա ուզում են անընդհատ: Այնուամենայնիվ, որոշ տղամարդկանց համար այս թուլությունը գաղտնի պահելը շատ կարևոր է: Նրանք կարծում են, որ եթե իրենց կինն իմանա այս թուլության մասին, ապա կսկսի օգտվել դրանից: Այդ պատճառով էլ նրանք դավաճանում են:

5. Հարաբերություններում չափազանց ինքնավստահությունը կարող է հանգեցնել դավաճանության

Չափից դուրս շատ ինքնավստահ լինելը հարաբերություններում բերում է վատ հետևանքների: Եթե կինը շատ է կարևորում իր հարաբերություները, վստահ է, որ հենց այդ տղամարդն է իր ճակատագիրը և անգամ չի կարող իր կյանքը պատկերացնել առանց ամուսնու, ամուսինը սկսում է չարաշահել դա, քանի որ գիտի՝ այսպես թե այնպես կինն իրենից չի հեռանա:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here