Հորոսկոպի այս նշանների կանայք ի ծնե կախարդներ են

0
337


Աստղագուշակները պնդում են, որ բոլոր կանայք փոքր-ինչ կախարդ են, սակայն կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին աստղերը կախարդական շնորհ են պարգևել։ Եվ այդ տիկնայք հաճույքով օգտագործում են այն։

3-րդ տեղ. Առյուծ

Առյուծները թագուհի-կախարդներ են։ Երբեմն բավական է մեկ հայացք, և մարդիկ սկսում են մեծարել նրանց ու կատարել բոլոր ցանկությունները։ Ինչպես բոլոր թագուհիները, Առյուծը սարսափելի է զայրույթի պահերին։ Խորհուրդ ենք տալիս չվիրավորել և չդավաճանել նրան, այլապես կզղջաք։ Վիրավորված կախարդն ունակ է մեծ վնաս հասցնելու, սակայն երբ նա լավ տրամադրություն ունի, կարող է սարեր շրջել։ Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Չէ՞ որ նա կախարդ է։

Մի խոսքով՝ խնայեք Առյուծների նյարդային համակարգը, և նրանք կփոխհատուցեն ձեզ հավատարմությամբ։

2-րդ տեղ. Կարիճ

Կարիճները երբեք չեն թաքցնում իրենց կախարդական ակունքները։ Նրանք գայթակղիչ կախարդ-կանայք են։ Բավական է, որ այս կինը նայի իր կրքի օբյեկտի աչքերին և վերջ, նա կորած է և արդեն իր իշխանության տակ է գտնվում։ Ի դեպ՝ հենց ինքը՝ կախարդն այդ պահին կարող է շատ համեստ և զուսպ հագնված լինել, երբեմն էլ՝ անհեթեթ խիստ, նույնիսկ առանց դիմահարդարման կամ ընդհանրապես՝ սկաֆանդրը հագին։ Ինպե՞ս է ստացվում։ Սովորական մոգություն։

1-ին տեղ. Ջրհոս

Ջրհոս կանայք արժանապես զբաղեցնում են առաջին տեղը։ Նրանք արդեն ծնվում են պրակտիկ կախարդ, թեև հաճախ չեն հավատում իրենց ուժերին։ Այս կանայք կարող են դուրս հանել ձեզ խորը դեպրեսիայից։ Նրանց հետ ամուսնացած տղամարդիկ նկատում են, որ հանկարծ ինչ-որ հրաշք կերպով միլիոնատեր են դառնում։ Սա է պրակտիկ մոգության ուժը։

Ջրհոս կանայք այդ տարօրինակ երևույթը «զուգադիպության» հետ են կապում։ Երբեմն դա իրենց համար էլ է վտանգավոր, եթե մոգական ուժը դուրս գալու տեղ չի գտնում։ Օգնեք հավատալ իրենց ուժերին և իրականում օգտագործել այդ շնորհը։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here