Առյուծների օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով․ ապրիլի 4-ի աստղագուշակը

0
544


Խոյ։ Օրը բարեհաջող կանցնի նրանց համար, ովքեր չեն վախենում դեպի անցյալ վերադառնալուց և հին սխալներն ուղղելուց: Սպասվում են հին ծանոթների հետ հանդիպումներ: Տարաձայնությունները կծագեն հենց մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ ձեզ հուզող հարցի շուրջ զրուցելու, սակայն այսօր պետք չէ դա անել:

Ցուլ։ Օրը ձեզանից զգուշավորություն է պահանջում: Սխալների և կորուստների հավանականությունը բավական մեծ է: Փչանում են գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ խորամանկ ու վտանգավոր թշնամիներ ձեռք բերեք: Բարդ իրավիճակներում մի զլացեք դիմել հին ընկերների օգնությանը: Նախազգացողությունը բավական սուր է, ձեզ կհաջողվի նկատել ու ճիշտ հասկանալ ճակատագրի նշանները: Դրա հետ մեկտեղ, ցավոք, վտանգ կա ընկնելու վատ ազդեցության տակ, այնպես որ, պետք է շփումներում խորաթափանց ու հաշվենկատ լինել:

Երկվորյակներ։ Բավական հակասական օր է: Ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք լուրջ գործարքներ կնքել, այսօր ինտուիցիան անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես օրվա երկրորդ կեսին: Օրն ընդհանուր առմամբ հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

Խեցգետին։ Հարմար օր է նախօրեին սկսած գործերը շարունակելու համար: Անհաղթահարելի արգելքներ չեն ծագի, միայն օրվա կեսին կարող են առաջանալ որոշ բարդություններ՝ ամենայն հավանականությամբ, այն մարդու մեղքով, ում դուք չափից ավելի եք վստահել: Միայն սեփական ուժերին ապավինելով՝ դուք կարող եք ձերբազատվել ձեզ անհանգստացնող լարվածությունից: Կենսական ներուժը բարձր է, դուք ձեզ լավ եք զգում, չեք կարող դժգոհել եռանդի պակասից: Օրը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար: Ողջունելի է անձնական հարաբերություններում ցուցաբերած նախաձեռնողականությունը:

Առյուծ։ Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Ազդեցիկ անձանց հովանավորությունը, նրանց հարգանքն ու համակրանքը շահելու հնարավորություն կստեղծվի: Այսօր էմոցիոնալ անհարմարավետությունից խուսափել չի կլինի: Ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի գործոնը:

Կույս: Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքում: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք՝ այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք: Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն պետք է հաշվի առնել, որ օրն ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:

Կշեռք: Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցնել վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք: Այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր: Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

Կարիճ։ Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար, և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնցով կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել: Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար, դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:

Աղեղնավոր։ Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել, դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչն առանձնակի կարևոր է հաշվարկներ անելու և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ։ Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելիի տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Այծեղջյուր։ Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք խորքային պատճառներ, դուք ուղղակի հոգնել եք, աշխատեք ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Ջրհոս։ Չնայած որ օրն իր դրական կողմերն էլ ունի, այնուամենայնիվ, այն ոչնչով աչքի չի ընկնում: Այն բավական հարմար է այնպիսի մարդկանց հետ հանդիպելու համար, ում դուք վաղուց չեք տեսել. անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է օրվա ֆինանսական պատկերը, հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել կյանքում:

Ձկներ։ Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ՝ այն վաստակելու մասին: Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է՝ ձեր ֆինանսական վիճակը մնում է անբավարար: Ուշադիր եղեք՝ ձեզ հնարավորություն կընձեռվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ ճիշտ օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեզ չկամեցողներին: Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք, հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here