Ապրիլյան պատերազմի առաջին զոհը. Վլադիմիր Աշոտի Մելքոնյան

0
194


Վլադիմիրի զոհվելու մասին պաշտոնական հաղորդագրությունը ՊՆ պաշտոնական կայքում հրապարակվել է 2016թ. ապրիլի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր.

«Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը»:

Գյումրեցի 20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը երեք ամսից զորացրվելու էր: Ընտանիքի կրտսեր որդին էր: Արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկ հայրը մահացել էր 1998թ-ին՝ շաքարային դիաբետից: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետլանան ասում է, որ ամուսնու հիվանդությունը պատերազմի հետեւանքն էր՝ ապրումները վատ էին անդրադարձել առողջության վրա: Աշոտի ոտքն անդամահատել էին, սակայն կյանքը փրկել չէին կարողացել: Սվետլանան երկու զավակներին մեծացրել է պապ ու տատի օգնությամբ:

«Ամսի 1-ին ժամը 12:00-ին իր ջոկին տարել է տեղավորելու,  թղթապանակը մոռացած է եղել, գնացել է որ վերցնի, ու էդպես խփել են: Իրեն խփել են, ու դրանից հետո երկու ժամ անց Թալիշը վերցրել են, առաջին զոհը ինքն է եղել»,-պատմում է մայրը՝ Սվետլանա Մելքոնյանը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here