Բնավորության ո՞ր գիծն է ուզում թաքցնել հորոսկոպի յուրաքանչյուր նշան

0
531


Խոյեր (մարտի 21-ապրիլի 19): Նրանք չեն ուզում՝ Դուք իմանաք, որ նրանք հոգու խորքում էմոցիոնալ են։ Նրանք սիրում են հանգիստ ու ինքնավստահ երևալ, մինչդեռ իրականում այս մարդկանց հեշտ է նեղացնել նույնիսկ աննշան բաներով։

Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20): Ցուլերը չեն ուզում՝ Դուք իմանաք, որ նրանց հուզում է այլ մարդկանց կարծիքը։ Եթե նույնիսկ նրանք ինքնավստահ ու ինտրովերտ են երևում, գաղտնի նրանք ուզում են իմանալ՝ ինչ են մարդիկ մտածում իրենց մասին։ Նրանք ուզում են, որ բոլորը սիրեն իրենց, բայց երբեք չեն բարձրաձայնում այդ մասին։

Երկվորյակ (մայիսի 21-հունիսի 20); Նրանք չեն ուզում, որ մարդիկ իմանան՝ որքան են նրանք սիրում լինել մենակ։ Երկվորյակները միշտ շրջապատված են ընկերներով, բայց իրականում ուզում են մենակ մնալ ու չեն սիրում աղմուկ։

Խեցգետին (հունիսի 21-հուլիսի 22): Խեցգետինները չեն ուզում՝ Դուք իմանաք, որ նրանք մոլորված ոգիներ են։ Քանի որ նրանք սիրում են հոգ տանել մարդկանց մասին, նրանք ուզում են, որ մարդիկ խորհուրդ հարցնեն իրենցից ու վստահեն իրենց։

Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի 22): Նրանք ուզում են թաքցնել այն, որ գաղտնի վախենում են ձախողվելուց կամ որևէ բան ճիշտ չանելուց։ Առյուծները հայտնի են իրենց խիզախությամբ ու մյուսներին առաջնորդելու կարողությամբ։ Այդ պատճառով էլ նրանք միշտ իրենց վրա են վերցնում տարբեր առաջադրանքներ, բայց վախենում են, որ չեն կարողանա ամեն բան ժամանակին ավարտին հասցնել, սակայն երբեք ցույց չեն տալիս իրենց այդ վախը։

Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22): Կույսերը չեն ուզում՝ մարդիկ իմանան, որ հոգու խորքում նրանք անհույս ռոմանտիկ են։

Կշեռք (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22): Կշեռքները չեն ուզում՝ Դուք իմանաք, որ նրանք չեն սիրում, երբ մարդիկ կախված են լինում իրենցից։ Նրանք խաղաղություն ու կարգուկանոն են հաստատում, սակայն իրականում կշեռքները չեն ուզում ներգրավված լինել այլ մարդկանց կյանքին այնքան, որքան ներգրավված են։

Կարիճ (հոկտեմբերի 23-նոյեմբերի 21): Կարիճներն ուզում են թաքցնել, որ նրանք կախվածության մեջ են այն մարդկանցից, ում սիրում են։ Նրանք կարող են ցույց տալ, թե թքած ունեն, մինչդեռ բոլորից գաղտնի ամեն րոպե ստուգում են հեռախոսը, ամեն վայրկյան մտածում սիրելիի մասին։

Աղեղնավոր (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21)  ; Նրանք չեն ուզում՝ մարդիկ իմանան, որ նրանք այնքան հաստատակամ չեն, որքան ցույց են տալիս։ Նրանք այնպես են ցույց տալիս, ասես բավականին ինքնավստահ են, գիտեն՝ ինչ որոշումներ են ընդունում, բայց իրականում նրանք երկար են մտածում ընտրություն կատարելիս, իսկ հետո մտածում են՝ արդյոք ճիշտ ընտրություն կատարեցին։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-հունվարի 19): Այծեղջյուրները չեն ուզում՝ մարդիկ իմանան, որ Ձեզ մոտ ամեն բան խառն է ու խճճված։ Նրանք ցույց են տալիս, թե ուղիղ ու պարզ մարդիկ են, բայց իրականում շատ դժվար է հասկանալ՝ ինչ են մտածում ու ինչ են զգում այս նշանի տակ ծնված մարդիկ։ Այծեղջյուրը պարզության քող է կրում, բայց նա ունի շատ ավելի բարդ անհատականություն, քան Դուք կարծում եք։

Ջրհոս (հունվարի 20-փետրվարի 18): Նրանք չեն ուզում՝ մարդիկ իմանան, որ նրանք շատ ամաչկոտ են։ Գրեթե անհնարին է հավատալ, որ այս մարդիկ, ովքեր միշտ ուշադրության կենտրոնում են, դառնում են հիանալի դերասաններ ու հանրային անձ, իրականում չեն սիրում ուշադրություն. նրանք պարզապես սիրում են արվեստն ու այն խթանելու համար ստիպված են հայտնվել հանրության ուշադրության կիզակետում, սակայն հոգու խորքում նրանք հասարակ ու ալտրուիստիկ կյանքով են ապրում։

Ձկներ (փետրվարի 19-մարտի 20)  : Ձկները չեն ուզում ցույց տալ, որ ատում են լինել մենակ։ Չնայած ժամանակ առ ժամանակ նրանք անհետանում են բոլորի աչքից՝ լիցքերը վերականգնելու համար, նրանք ուզում են, որ մարդիկ գնան նրանց հետևից, զանգեն նրանց, փորձեն գտնել։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here