Ուղեղը մարզող 8 առաջադրանք ու հանելուկ, որ միայն խելացի մարդիկ կարող են լուծել

0
835


Ո՞ւմ դուր չի գալիս այն բավարարվածության զգացումը, որ ունենում ենք ուղեղը մարզող առաջադրանք լուծելուց հետո։ Եթե ինտելեկտուալ կատակները կարող են հասկացվել վայրկյանների ընթացքում, ապա հանելուկները հասկանալու համար կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել և, իհարկե, սուր միտք։

Ահա 14 ինտելեկտուալ հանելուկ, որ մի փոքր կմարզեն Ձեր ուղեղը։

1. Եթե ունես ինձ, ուզում ես կիսել ինձ, բայց երբ կիսում ես, այլևս չես ունենում ինձ։

Պատասխանը՝ գաղտնիք։

2. Դուք փախչում եք լաբիրինթից, ու Ձեր առջև 3 դուռ է. ձախ կողմինը տանում է սարսափելի դժոխք, կենտրոնինը՝ սարսափելի մարդասպանի մոտ, իսկ աջ կողմինը՝ առյուծի, որ 3 ամիս ոչինչ չի կերել։ Ո՞ր դուռը կընտրեք։

Պատասխանը՝ աջ կողմինի, քանի որ 3 ամիս ոչինչ չկերած առյուծը վաղուց սատկել է։

3. Թեքիր ինձ ու ես ամեն ինչ եմ, կտրիր ինձ մեջտեղից ու ես ոչինչ եմ. ի՞նչ եմ ես։

Պատասխան՝ 8, քանի որ 8-ը թեքած ունի անսահմանության նշանի տեսքը, իսկ մեջտեղից կիսելով՝ ստանում ենք 0։

4. Մի ագարակատեր պետք է իր աղվեսին, հավին ու ցորենի մի պարկ անցկացնի գետի մյուս կողմ։ Գետն անցնելու միակ տարբերակը նավակն է, որը կարող է պահել միայն ագարակատիրոջն ու նրա ապրանքներից միայն մեկին, քանի որ, մենակ մնալով, հավը կարող է ուտել ցորենը, աղվեսը կարող է ուտել հավին։ Ինչպե՞ս կարող է ագարակատերն ամեն բան անցկացնել գետի մյուս կողմ։

Պատասխան՝ ագարակատերը պետք է հերթականությամբ կատարի հետևյալ քայլերը.

  1. Գետի մյուս կողմ անցկացնի հավին։
  2. Հետ գա դատարկ նավակով։
  3. Գետի մյուս կողմ տանել ցորենը։
  4. Հետ բերել հավին։
  5. Անցկացնել աղվեսին։
  6. Հետ գալ դատարկ նավով։
  7. Տանել հավին։

5. Եթե ունեք մեկ 7 րոպեանոց ավազի ժամացույց և մեկ 11 րոպեանոց, ինչպե՞ս կարող եք ձուն խաշել 15 րոպեում։

Ձուն ուղիղ 15 րոպե խաշելու համար պետք է հետևել այս քայլերին.

  1. Ձուն խաշել սկսելուն պես պետք է գործի դնել երկու ժամացույցն էլ։
  2. Երբ 7 րոպեանոցը կանգ առնի, պետք է շրջել այն ու սկսել նորից։
  3. 4 րոպե անց, երբ 11 րոպեանոց ժամացույցի ավազը մինչև վերջ լցվի, պետք է նորից շրջել 7 րոպեանոցը։
  4. Սպասել, մինչ 7 րոպեանոցի ավազը մինչև վերջ կթափվի, ինչի համար ևս 4 րոպե կպահանջվի, այսպես կստացվի ուղիղ 15 րոպե։

6. Դուք քայլում եք երկար ճանապարհով ու հասնում եք մի կետի, որտեղից տարբեր ճանապարհներ են բացվում. մեկը տանում է մահվան, մյուսը՝ հավերժական երջանկության։ Դուք, սակայն, չգիտեք՝ որը որն է։ Ճանապարհների մեջտեղում հանդիպում եք երկու եղբայրների, ովքեր գիտեն՝ որ ճանապարհը ուր է տանում։ Եղբայրներից մեկը միշտ ճշմարտությունն է ասում, մյուսը միշտ ստում է։ Դուք կարող եք ընդամենը մեկ հարց տալ նրանց։ Ինչպե՞ս կհասկանաք, որ ճանապարհով գնաք։

Պատասխան՝ պետք է եղբայրներից յուրաքանչյուրին տալ հետևյալ հարցը. «Եթե լինեիր եղբորդ փոխարեն, ո՞ր ճանապարհը կասեիր, որ տանում է երջանկության»։

Բացատրություն. համարենք, թե աջ կողմի ճանապարհն է տանում դեպի հավերժական երջանկություն։ Այս հարցը տալուց հետո երկու եղբայրներն էլ կտան նույն պատասխանը՝ «նա կասեր, որ ձախն է տանում երջանկության»։

7. Ո՞րը պետք է լինի հաջորդ թիվը. 1, 11, 21, 1211, 111221, 312211, — ։

Պատասխան՝ 13112221։

Բացատրություն. ամեն հաջորդ թիվ նախորդի վերբալ արտահայտությունն է, օրինակ՝ 1, հաջորդը՝ մեկ հատ մեկ, այսինքն՝ 11, մյուսը՝ երկու հատ մեկ, այսինքն՝ 21, և այսպես շարունակ։

8. 4 մարդ մոտենում են մի գետի, որի նեղ կամուրջը միաժամանակ կարող է պահել միայն 2 հոգու։ Գիշեր է, ու նրանք միայն մեկ ջահ ունեն, որ պետք է օգնի կամուրջն անցնելիս։ Առաջին մարդը կարող է անցնել գետը մեկ րոպեում, երկրորդը՝ երկու, երրորդը՝ հինգ, իսկ չորրորդը՝ ութ։ Երբ երկու հոգի անցնում են կամրջով միասին, նրանք պետք է քայլեն ավելի դանդաղ շարժվող մարդու արագությամբ։ Կարո՞ղ են նրանք բոլորը կամուրջն անցնել առավելագույնը 15 րոպեում։

Պատասխան՝ այո, նրանք անցնում են ուղիղ 15 րոպեում։ Նրանք պետք է կատարեն հետևյալ քայլերը.

  1. Սկզբում 1-ին և 2-րդ մարդիկ անցնում են կամուրջը, ու 1-ինը ետ է բերում լույսը։ Սա տևում է 3 րոպե։
  2. Հետո անցնում են 3-րդն ու 4-րդը, իսկ լույսը մյուս կողմ է տանում 2-րդը։ Սրա համար էլ 10 րոպե է պահանջվում։

Վերջապես, 1-ինն ու 2-րդը նորից են անցնում։ Սրա համար էլ 2 րոպե է պահանջվում։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here