Ընդամենը 200 գ ֆարշ և լավաշի բարակ շերտ. լազանիայի ամենահեշտ պատրաստման եղանակը

    0
    99


    Երեխաներս վաղուց է ինչ խնդրել էին պատրաստել լազանիա, որը «Гарфилд» մուլտֆիլմի մեջ այդքան համեղ տեսք ունի: Սակայն իմ խոհանոցում պարզվեց, որ այդքան մթերք չկա այն պատրաստելու համար:  Մի քիչ մտածելուց հետո, եկա այն եզրակացությանը, որ կարելի է ավելի հեշտ տարբերակով կերակրել ընտանքիս: Փորձեցի պատրաստել «ծույլ լազանիա»: Այս բաղադրատոմսը կիսում եմ ձեզ հետ: Նախազգուշացնում եմ, որ այս լավաշով լազանիան բավականին վտանգավոր է, քանի որ չեք կարողանալու կանգ առնել, միչ այն լրիվ չուտեք:

    Լազանյա ջեռոցում: Ձեզ պետք կգա 200գ մսի ֆարշ:
    Բաղադրատոմս: 3 հատ լավաշ

    200գ մսի ֆարշ, 1սոխ, 2լոլիկ, 2բաժակ կաթ. 2բաժակ ալյուր, 150գ պանիր, աղ, սև պղպեղ, կանչի և մշկընկույզ:

    Պատրաստման եղանակ

    Բուսայուղի մեջ տապակեք մսի ֆարշը 4 րոպե: Հետո աղ և սև պղպեղ լցրեք: Թողեք, որ այն սառչի: Սոխը և լոլիկը բարակ կտրել և տապակել հենց նույն թավայում: Վերջում ավելացրեք կանաչեղենը: Պատրաստի բանջարեղենը դրեք ամանի մեջ:

    Բեշամել սոուս: Որպեսզի պատրաստեք բեշամել սոուսը, կաթսայի մեջ լցրեք կաթը, իսկ վրան ավելացրեք ալյուրը: Այն հասցրեք եռման աստիճանի և խառնեք: Ավելացրեք աղ և մշկընկույզ:

    Ամանի մեջ դրեք լավաշը այնպես, որ մնացած կեսը դուրս մնա: Ֆարշը տարածեք լավաշի վրա, սակայն բարակ շերտով: Ավելի յուրահատուկ համ ստանալու համար ֆարշի վրա քերեք պանիր:  Վրան ավելացնել 3-4 թեյի գդալ պատրաստված սոուսը: Իսկ հետո լավաշի դուրս մնացած հատվածով ծածկել ամբողջ ֆարշը:

    Բանջարեղենը ավելացրեք փակ լավաշի վրա և նոր լավաշով այն ծածկեք:  Ամենավերջում վրան ավելացրեք սոուսի մնացած մասը և վրան քերեք պանիր: Իսկ հետո լազանյան դրեք գազօջախում 30րոպե 200աստիճանում:

    Աղբյուր

    ОСТАВЬТЕ ОТВЕТ

    Please enter your comment!
    Please enter your name here