Ահա, թե ինչ եղավ այս աղջկա հետ, երբ անկողնում շոյանքներից առաջ երիտասարդը նրան ամուր մահճակալին կապեց

0
508


Ներկայացնում ենք 23-ամյա Քեթի Վիդոուսոնին, ում կյանքը գործնականում անամպ էր: Երիտասարդ գեղեցկուհին արդեն հինգուկես տարի ընկեր ուներ: Քեթին և Դինը փոքր տղա ունեին: Մի չարագուշակ գիշեր երիտասարդ զուգը սիրով էր զբաղվում: Ըստ ամենայնի՝ սիրելիին կապելիս Դինը շատ էր ձգել պարանը, այն քերծել էր կնոջ դաստակը:

Հաջորդ օրը Քեթին սիրելիին ասաց, որ դաստակը ցավում է: Դինը պնդեց, որ նա բժշկի գնա: Ցավոք, այդ օրը հիվանդներին ընդունում էր բժիշկ-պրակտիկանտ, որը 4 ամիս առաջ էր Հնդկաստանից Բրիտանիա գնացել:

Ըստ ամենայնի՝ բժշկին շփոթեցրց այն, որ կինն ինքնուրույն իր աշխատասենյակ մտավ և լավ տեսք ուներ: Իրավիճակը չքննելով՝ բժիշկը Քեթիին դաստակի ձգում ախտորոշեց և զույգին տուն ուղարկեց: Հաջորդ օրն իրավիճակը լրջորեն վատացավ: Կինը չէր կարողանում ձեռքը շարժել, այն լրջորեն ուռել էր, սարսափելի տեսք ուներ: Դինը շտապօգնություն կանչեց:

Հիվանդանոցի ճանապարհին Քեթին սրտի նոպա ունեցավ, հիվանդանոց հասնելուց կարճ ժամանակ անց մահացավ:

Պարզվեց՝ նրա մահվան պատճառը նեկրոտիկ ֆասցիիտն էր: Ըստ ամենայնի՝ վարակ առաջացնող բակտերիաներն ընկել էին դաստակի վերքի մեջ: Անփորձ բժիշկը չկարողացավ վաղ փուլում ախտորոշել սարսափելի հիվանդությունը, երբ այն դրսևորվում էր միայն ցավով և թույլ տենդով: Քեթիի ընտանիքը պահանջներ ներկայացրեց հիվանդանոցին: Ներքին հետաքննությունը ցույց տվեց՝ ամբողջ մեղքն իսկապես պրակտիկանտինն էր: Եթե նրան առաջին օրը հոսպիտալացնեին, նա ողջ և առողջ կլիներ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here