Ինչպես են իմաստուն ծնողները դաստիարակում իրենց երեխաներին

0
265


Բոլորս էլ մի ժամանակ մանուկ ենք եղել, սակայն հաճախ մոռանում ենք դրա մասին: Հոգու խորքում գիտենք, թե ինչպես ճիշտ վարվել երեխաների հետ, սակայն առօրյայում դրա համար մեզ չեն բավականացնում համբերությունը, իմաստությունը:
Այս հոդվածում ցանկանում ենք Ձեզ ներկայացնել 7 կարևորագույն բաներ, որոնք ոչ միայն կօգնեն երեխաներին ինքնուրույն կայանալ, այլև օգտակար կլինեն ծնողներին՝ դաստիարակության կարևորությունը հասկանալու համար:

1. Սովորական ծնողը վստահ է, որ ողջ ազատ ժամանակը հարկավոր է տրամադրել երեխային: Այդպիսով սեփական հետաքրքրությունները նա մղում է երկրորդ պլան:

Իմաստուն ծնողը կարողանում է ինքնուրույն հոգ տանել իր մասին՝ նույնը սովորեցնելով իր երեխային:

2. Սովորական ծնողը երեկոները տրամադրում է իր երեխային հանձնարարված տնային առաջադրանքները լուծելուն:

Իմաստուն ծնողը երեխային դաստիարակելիս առաջնորդվում է հետևյալ ստրատեգիայով. երեխան ինքն է պատասխան տալիս իր կատարած և չկատարած տնային առաջադրանքների համար:

3. Սովորական ծնողը փորձում է իր մեղքը քավել տարբեր նվերներ գնելով և գումարային միջոցներով:

Իմաստուն ծնողը պարբերաբար գրպանի գումար է տալիս իր երեխային: Վերջինս ինքը պետք է սովորի կառավարել փոքրիկ գումարը և գնի իրեն անհրաժեշտ իրերը կամ խաղալիքները, որոնք չեն մտնում ընտանեկան բյուջեի մեջ:

4. Սովորական ծնողը չի ցանկանում հասկանալ, թե ինչի համար է երեխան իրեն վատ պահում: Նրան բավարար է հանգստացնել երեխային տվյալ պահին միայն:

Իմաստուն ծնողը ուժերի ներածին չափով փորձում է լսել երեխային, որպեսզի հասկանա նրա վատ պահվածքի պատճառը և օգնի նրան:

5. Սովորական ծնողը երեխային դաստիարակելիս առաջնային նպատակ է համարում նրան պիտանի մարդ դարձնելը:

Իմաստուն ծնողը անում է ամեն ինչ, որ լավ և մտերիմ հարաբերություններ հաստատի երեխայի հետ:

6. Սովորական ծնողը ամենաթողության մթնոլորտում է դաստիարակում երեխային՝ թույլ տալով նրան նստել իր ուսերին:

Իմաստուն ծնողը հասկանում է, որ ինքն էլ կարող է ժամանակ անցկացնել՝ առանց երեխայի: Նույնն էլ երեխային է թույլ տալիս՝ իմանալով և՛ իր սահմանները, և՛ իր երեխայի:

7. Սովորական ծնողը փորձում է կյանքի բոլոր փորձություններից ետ պահել իր երեխային:

Իմաստուն ծնողը հնարավորություն է տալիս երեխային սխալներ գործելու, ապա նրա հետ միասին քննարկում է դրանք և դժվար իրավիճակից դուրս գալու դրական լուծումներ փնտրում:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here