Այս յուղը ձկան յուղից էլ օգտակար է․ առողջության մատչելի և խնայողական գանձարան

0
258


Հավանաբար շատ եք լսել կտավատի յուղի օգտակարության մասին, բայց ուշադրություն չեք դարձրել դրան։ Բժիշկները կտավատի յուղը խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ձկան յուղ չեն ուտում։ Այս ձեթը շատ են օգտագործում բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։ Բայց հազվադեպ է միջինվիճակագրական մարդու սննդակարգում։ Եվ շատ իզուր․․․

Bestinfo.am-ը այսօր որոշել է ներկայացնել կտավատի ձեթի հատկությունները

Կտավատի ձեթն առողջության համար այնքան կարևոր ու օգտակար հատկանիշներով է օժտված, որ արժե օգտագործել ամեն օր և ամբողջ կյանքում։ Իսկ չզտված կտավատի ձեթի ինքնատիպ ու փոքր-ինչ դառնավուն համը կծվություն կհաղորդի ցանկացած ճաշատեսակի։

Մարդու օրգանիզմի համար կտավատի ձեթի արժեքավորությունը պայմանավորված է ճարպաթթուների, ինչպես նաև մակրո և միկրոտարրերի հարուստ բաղադրությամբ։ Ձկան յուղից կրկնակի հարուստ է Օմեգա-3-ով։ Այնպես որ, ձուկ չսիրողների համար կտավատի ձեթն իսկական գտածո է։

Սովորաբար կտավատի ձեթը խմում են առավոտը՝ անոթի, ավելի ստույգ, նախաճաշից 20-30 րոպե առաջ։ Ձեթը կարելի է խմել նաև քնից առաջ կամ ընթրիքից 20-30 րոպե անց։ Կտավատի ձեթի միանվագ բաժինը մեկ ճաշի գդալ պիտի լինի։ Բայց մինչև ձեթն ընդունելը խորհրդակցեք բժշկի հետ։ Գուցե օրը մի անգամն էլ բավական լինի։

Կտավատի ձեթը կարելի է կիրառել նաև իբրև մաշկի և մազերի դիմակ։ Իմանալով, թե որքան օգտակար է ձեթն օրգանիզմին, կշտապեք դեղատուն՝ գնելու։

Նիհարելու համար

Օմեգա-9 օլեինաթթուն, Օմեգա-6 լինոլաթթուն, Օմեգա-3 ալֆա լինոլաթթուն նիհարելու համար արդյունավետ խթանիչներ են։ Բացի դրանից Օմեգա-9 և Օմեգա-6 թթուները սանձում են ախորժակը։ Հետևաբար, ավելորդ քաշ ունեցողներն արժե, որ նախապատվությունը տան հենց այդ յուղին։ Կտավատի ձեթը կարելի է լցնել աղցանի կամ յոգուրտի մեջ, կարելի է օգտագործել նաև որպես առանձին սնունդ։

Սրտանոթային համակարգի համար

Կտավատի ձեթը պաշտպանում է մարդուն սրտանոթային համակարգի հիվանդություններից, կարգավորում արյան ճնշումը, նվազեցնում խոլեստերինի պարունակությունն այրան մեջ, արյունատար անոթներն էլ դարձնում առավել առաջգական ու առողջ։ Գիտնականներն ապացուցել են, որ կտավատի ձեթն ի վիճակի է կանխելու կրկնվող սրտային նոպաները։

Կանանց առողջության համար

Կտավատի ձեթում լինգնինի առկայությունը նպաստում է օրգանիզմում հորմոնների հավասարակշռության ակտիվացմանը։ Դրա շնորհիվ կանայք ավելի թեթև են տանում դաշտանային ցավերն ու դաշտանադադարը։

Վերացնում է բորբոքային պրոցեսը

Կտավատի ձեթը գայլախտի, հոդատապի, ֆիբրոզա-կիստոզային մաստոպատիայի (կաթնագեղձերի հիվանդության) դեպքում վերացնում է բորբոքային պրոցեսները։ Գայլախտի դեպքում նվազեցնում է խոլեստերինի քանակը, իսկ հոդատապի դեպքում՝ նվազեցնում է ուռածությունն ու ցավը հոդային հյուսվածքներում։ Բաղադրության մեջ պարունակվող Օմեգա-3-ը բարելավում է յոդի յուրացման գործընթացը։ Դրա համար էլ ֆիբրոզա-կիստոզային մաստոպատիայի դեպքում կտավատի ձեթն օգտագործում են իբրև լրացուցիչ բուժում։

Գեղեցկության ու երիտասարդացման համար

Կտավատի ձեթը կանոնավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Ձեթով դիմակն օժտված է երիտասարդացնող, սննդարար և մանրէասպան հատկանշներով։ Կտավատի ձեթը կիրառում են նաև թարթիչների համար։ Նա ավելի լավ արդյունք է տալիս, քան գերչակի յուղը։

Ահա թե կտավատի ձեթն ինչ հրաշագործ բուսայուղ է։ Առնվազն երկու ամիս օգտագործելով՝ կզգաք դրական հետևանքները։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here