Լրագրողներին հարցազրույց չտանք, իրանց հացը կտրվի. Անահիտ Մութաֆյան

0
216


Երեկ անդրադարձել էի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի մի հարցազրույցին, որում վերջինս նշել էր, որ իր` երեխա չունենալու միակ պատճառն այս երկիրն է , որտեղ ինքն ապրում է, սակայն չի ցանկանում` այստեղ ծնվի ու ապրի իր երեխան: Ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի` մեր հայտնիների համար արդեն սովորություն է դարձել իրենց անձնական ձախողումները մյուսների վրա բարդելն ու Անահիտը ևս բացառություն չէ: Ինչևէ, Անահիտն ու իր կարծիքը, բայց…

Երեկ երեկոյան դերասանուհին ուղիղ եթերի միջոցով ցանկանում էր շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր շնորհավորել են իր ծննդյան տարեդարձն ու անակնակալներ մատուցել:  Հենց այդ պահին հասկացա, թե ինչն է իրականում Անահիտի` երեխա ունենալու ցանկության բացակայության պատճառը: 35 տարեկան կինը` 5 փուչիկը ձեռքին, փորձում էր ուղիղ եթերի միջոցով գտնել «սիրտդ ուտեմ» գրվածքով փուչիկներն ուղարկողին, ու մի բան էլ կատակում, որ եթե ուղարկողը լիներ ֆեդերացիայի նախագահը, ապա այդ 5 փուչիկի տակ կլիներ Ռենջ Ռովեր ավտոմեքենա:

Սա էլ անցանք, բայց ամենից շատ ինձ զայրացրեց այն, որ Անահիտը ուղիղ եթերի ընթացքում մի քանի անգամ ծաղրելով խոսում էր լրագրողների մասին, իբրև թե վախենում էր, որ իրեն նաև հետևում է լրագրող և կարող է հերթական հոդվածը հրապարակել: Օրինակ, երբ դերասանուհին պատմում էր ծննդյան առաջին րոպեների մասին, ասաց որ շատ լավ գիշեր է անցկացրել, ու լեզուն կծեց`վայ հիմա կգրեն, որ լավ գիշեր եմ անցկացրել ու կփորձեն հասկանալ, թե` ում հետ: Ասեմ, որ Անահիտից հետ չէր մնում նրա մայրը, ով կադրից դուրս ասում էր` պիտի դրանց հարցազրույց չտաս, չնայած ինչ կարևոր ա տաս` չտաս, իրանց մտքով ինչ անցնում ա, մեկա գրում են: Անահիտն էլ մորն ի պատասխան ասաց` պիտի լրագրողներին հարցազրույց չտանք, իրանց հացը կտրվի:

Սիրելի Անահիտ, վստահեցնում եմ Ձեզ, մի օր ինքներդ եք խնդրելու, որ լրագրողներն անդրադառնան Ձեզ, որպեսզի չմոռացվեք ու ինքներդ հացից չկտրվեք:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Աղբյուր՝ Asekose.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here